Հինգշաբթի, 25.04.2024, 22:51
Գլխավոր » 2014 » Հունիս » 16 » ԱԱ-2014. «Գերմանական մեքենան» քարուքանդ արեց Պորտուգալիայի հավաքականին. տեսանյութ
21:52
ԱԱ-2014. «Գերմանական մեքենան» քարուքանդ արեց Պորտուգալիայի հավաքականին. տեսանյութ

Որքան էլ, որ զարմանալի է, սակայն 2014 թվականի աշխարհի առաջնությունում մինչ այժմ խոշոր հաշիվներ են գրանցվում թոփ հավաքականների մակարդակով խաղերում: Հոլանդիա-Իսպանիա`5:1 խաղից հետո նմանատիպ խոշոր հաշիվը գրանցվեց նաև Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների մրցավեճում: Սալվադորում կայացած խաղն ավարտվեց գերմանացիների 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: Արդեն առաջին խաղակեսից հետո Գերմանիայի հավաքականը առջևում էր 3:0 հաշվով: Խաղի հերոս դարձավ 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Թոմաս Մյուլլերը, ով ընթացիկ մրցաշարում դարձավ առաջին հեթ-տրիկի հեղինակը: Հարկ է նշել, որ 37-րդ րոպեից սկսած պորտուգալացիները մնացին 10 հոգով, երբ ոչ մարզական պահվածքի համար մրցավարը խաղադաշտից հեռացրեց կենտրոնական պաշտպան Պեպեին:

Գերմանիա – Պորտուգալիա`4:0
Գոլեր` Մյուլլեր 12’(ինք), 45', 78', Հումմելս 32'

Դիտումներ: 400 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0