Ուրբաթ, 26.04.2024, 00:55
Գլխավոր » 2014 » Հունիս » 26 » ԱԱ-2014. Շակիրիի հեթ-տրիկը Շվեյցարիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. տեսանյութ
01:54
ԱԱ-2014. Շակիրիի հեթ-տրիկը Շվեյցարիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. տեսանյութ

Ավարտին է մոտենում 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը: E խմբի վերջին երկու խաղերից հետո 1/8 եզրափակիչ ուղեգիր նվաճեց նաև Շվեյցարիայի ընտրանին, որը Շերդան Շակիրիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով ջախջախեց Հոնդուրասի հավաքականին:  Հիշեցնենք, որ այս խմբից վաղաժամ կերպով հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև Ֆրանսիայի հավաքականը, որը վերջին տուրում չկարողացավ առավելության հասնել Էկվադորի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ 50-րդ րոպեից սկսած էկվադորցիները մնացին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Անտոնիա Վալենսիան: 
Արդյունքում Ֆրանսիան վաստակեց 7 միավոր և դարձավ E խմբի հաղթողը, իսկ Շվեյցարիան 6 միավարով հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կհանիդպի Նիգերիայի հետ, իսկ Շվեյցարիան` Արգենտինայի:

Շվեյցարիա – Հոնդուրաս`3:0
Գոլեր` Շակիրի 6', 31', 71' 

Ֆրանսիա – Էկվադոր`0:0

Դիտումներ: 391 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0