Շաբաթ, 20.04.2024, 01:39
Գլխավոր » 2013 » Հուլիս » 2 » Adidas-ի ու «Բավարիայի» միջև Գյոտցեի պատճառով կոնֆլիկտ է առաջացել
21:01
Adidas-ի ու «Բավարիայի» միջև Գյոտցեի պատճառով կոնֆլիկտ է առաջացել
Adidas սպորտային ընկերությունը, որին պատկանում է «Բավարիայի» բաժնետոմսերի 9,1%-ը, դժգոհ է մնացել այն փաստից, որ մյունխենյան ակումբի նորեկ Մարիո Գյոտցեն իր ներկայացման ժամանակ կրել է Nike-ի պատրաստած հագուստը:

-Այսօրվա շնորհանդեսի լուսանկարները զարմացրին մեզ: Պայմանագրային պարտավորություններով նման բան արգելված է, քանի որ Adidas-ը համարվում է «Բավարիայի» պաշտոնական հովանավորը: Մենք այս թեմայով արդեն խոսել ենք ակումբի ղեկավարության հետ,- ասել է Adidas-ի ներկայացուցիչ Օլիվեր Բրեգենը:

Հիշեցնենք' 2011 թվականին Գյոտցեն պայմանագիր է կնքել Nike ընկերության հետ: Այն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը, որի համաձայն' ֆուտբոլիստն ամեն տարի ընկերությունից ստանում է 1,5 մլն. եվրո:

Allsport.am

Դիտումներ: 521 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0