Չորեքշաբթի, 24.04.2024, 17:27
Գլխավոր » 2013 » Հունիս » 24 » Ամեն ինչ կանենք, որ Գվարդիոլայի ընտանիքը Գերմանիայում իրեն զգա ինչպես տանը
22:10
Ամեն ինչ կանենք, որ Գվարդիոլայի ընտանիքը Գերմանիայում իրեն զգա ինչպես տանը
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը վստահ է, որ իր թիմը կարող է հաջողությունների հասնել նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Այդ մասին Զամերը հայտարարել է իսպանացի մասնագետի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ներկա դրությամբ իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ Գվարդիոլայի ընտանիքը Գերմանիայում իրեն զգա ինչպես տանը: Այդ ժամանակ Պեպը ամբողջությամբ կարող է կենտրոնանալ աշխատանքի վրա: Վստահ եմ, որ այդ դեպքում անմիջապես հաջողություններ կգրանցենք»,- հայտարարել է Զամերը:

Նշենք, որ Գվարդիոլան, ինչպես և հայտարարվել էր՝ իր առաջին մամուլի ասուլիսն անցկացրել է գերմաներենով:

Armsport.am

Դիտումներ: 445 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0