Հինգշաբթի, 18.04.2024, 09:25
Գլխավոր » 2013 » Փետրվար » 19 » ԱՐՍԵՆԱԼ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
16:54
ԱՐՍԵՆԱԼ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի 4-րդ խաղային օրվա հանդիպումները: Նախորդ շաբաթ ֆուտբոլասերները հնարավորություն ստացան հետևել Մադրիդի Ռեալի և Մանչեսթեր Յունայթեդի հետաքրքրաշարժ դիմակայությանը, իսկ արդեն այսօր ֆուտբոլի երկրպագուները կարող են ականատես լինել Արսենալի և Բավարիայի մրցավեճին: Գաղտնիք չէ, որ անգլիական և գերմանական ակումբների դիմակայությունները միշտ էլ առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել , քանի որ այս երկու ֆուտբոլային գերտերությունները շատ վաղուց միմյանց նկատմամբ  տածում են հակակրանք: 
Բնականաբար այս խաղում ավելի լավ են նայվում մյունխենյան ակումբի շանսերը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում նախորդ տարվա ՉԼ-ի եզրափակչի մասնակիցները ցուցադրում են  կայուն խաղ և բացի այդ բոլոր երեք ճակատներում ջախջախում են իրենց մրցակիցներին: Դրությունը այլ է Արսենալի մոտ: Արսեն Վենգերի սաները ընթացիկ տարվա ընթացքում աչքի են ընկնում ոչ կայուն խաղով և ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում հանդես են գալիս իրենց համար ոչ պատշաճ մակարդակով: Այդուհանդերձ Արսենալը այն ակումբն է, որ ցանկացած իրավիճակում պատրաստ է ցանկացած ահեղ մրցակցի հետ խաղում իսկական ճակատամարտ տալ: Հարկ է նշել, որ Արսենալը Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղարկություններում դուրս է մնացել հենց 1/8 եզրափակիչ փուլից: Անխոս "զինագործները" ձգտելու են խափանել այդ տխուր ավանդույթը:  
Բավարիան, որը նախորդ խաղարկության եզրափակիչում սեփական "Ալիանց Արենա" մարզադաշտում տիտղոսը զիջեց լոնդոնյան մեկ այլ ակումբի` Չելսիին, այս տարի լի է վճռականությամբ կրկին հասնել եզրափակիչ և վերջիվերջո նվաճել բաղձալի տիտղոսը: Չելսիից հետո Արսենալը համարվում է առաջին անգլիական ակումբը, որը մեկ տարվա կտրվածքով ուժերը չափելու Բավարիայի հետ: 
Սակայն քիչ չեն եղել այն հանդիպումները որտեղ Բավարիան ոչ մի շանս չի թողել անգլիական մրցակցիներին: Մասնավորապես Արսենալի հետ խաղերում Բավարիան ունի դրական հաշվեկշիռ` 

2000/01 մրցաշրջան. խմբային փուլ
Արսենալ - Բավարիա 2:2
գոլեր`Անրի 4', Կանու 55' - Տարնատ 56', Շոլլ 66'
Բավարիա - Արսենալ 1:0  
գոլ` Էլբեր 10'
 
2004/05 մրցաշրջան. 1/8 եզրափակիչ
Բավարիա - Արսենալ 3:1
գոլեր`Պիսարո 4', 58', Սալիհամիձիչ 65' - Տուրե 88'
Արսենալ - Բավարիա 1:0
գոլ` Անրի 66'



"Արսենալ" - "Բավարիա" 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ 
19 փետրվարի, "Էմիրեյթս", Լոնդոն, 23:45  
Գլխավոր մրցավար` Սվեյն Մոեն (Նորվեգիա) 


Կորուստներ`

Վնասվածքի պատճառով Բավարիայի կազմում հանդիպմանը չեն կարող մասնակցել Հոլգեր Բադշտուբեր, Շերդան Շակիրի և Ռաֆինյան: Ժերոմ Բոատենգը խաղը ստիպված կլինի բաց թողնել որակազրկման պատճառով: Թիմի անփոխարինելի դարպասպահ Մանուել Նոյերը նույնպես վնասվածք ունի, սակայն գերմանացին խաղադաշտ դուրս կգա հատուկ ձեռնոցով, որը կպաշտպանի նրա վնասված մատը: 


Արսենալի կազմում վնասվածքի պատճառով իր թիմին չի կարող օգնել Կիրան Գիբսը, ով վնասվածք էր ստացել Լիվերպուլի հետ կայացած խաղում: Այդ խաղում վնասվածքներ էին ստացել Թոմաս Վերմալենը և Ֆրանսիս Կոկլենը:, բայց երկու ֆուտբոլիստները հասցրել են վերականգնվել և ամենայն հավանականությամբ կմասնակցեն Բավարիայի հետ կայանալիք խաղին: 

 

Թիմերի նախնական կազմերը`


"Արսենալ": Շեսնի, Սանյա, Վերմալեն, Մերտեզակեր, Կոսիելնի, Արտետա, Ուիլշիր, Կասորլա, Պոդոլսկի, Ուոլկոթ, Ժիրու. 

Գլխավոր մարզիչ` Արսեն Վենգեր 


"Բավարիա": Նոյեր,Դանտե, Լահմ, վան Բույտեն, Ալաբա, Խավի Մարտինես, Շվայնշտայգեր, Կրոս, Մյուլլեր, Ռիբերի, Մանջուկիչ. 

Գլխավոր մարզիչ` Յուպ Հայնկես


Դիտումներ: 617 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0