Ուրբաթ, 29.03.2024, 15:13
Գլխավոր » 2013 » Հուլիս » 19 » Ավելի գրավիչ առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Ֆիորենտինան»
04:38
Ավելի գրավիչ առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Ֆիորենտինան»
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսն իտալական մամուլին տված հարցազրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը Մյունխենի «Բավարիայից»՝ «Ֆիորենտինա»:

«Տարբերակներ ունեի հիանալի ակումբներից, ավելի գրավիչ առաջարկներ էլ ունեի, բայց ընտրեցի «Ֆիորենտինան»: Հանուն մյուս թիմերի չարժեր հեռանալ «Բավարիայից»: Ցանկանում էի այլ ֆուտբոլ փորձել, դրա համար էլ ընտրեցի «Ֆիորենտինան»: Սա հետաքրքիր թիմ է, որը վերջին տարիներին շատ է աճել:

Լսել եմ, իբր վախեցել եմ մրցակցությունից՝ այդ պատճառով էլ հեռացել եմ «Բավարիայից»: Սուտ է: 7 տարի հավաքականում և 4 տարի «Բավարիայում» ապացուցում են, որ պատրաստ եմ առաջ անցնել մրցակիցներից: Ես նրանցից չեմ վախենում»,- ասել է ֆուտբոլիստը:

Armsport.am

Դիտումներ: 475 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0