Հինգշաբթի, 25.04.2024, 23:34
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 19 » ԱՅՍՕՐ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿՏՐՎԻ ՉԼ-Ի ՄԵԿՆԱՐԿԸ
20:46
ԱՅՍՕՐ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿՏՐՎԻ ՉԼ-Ի ՄԵԿՆԱՐԿԸ
Ինչպես արդեն հայտնի է այսօր Երևանի ժամանակով 22:45 կտրվի Բավարիա - Վալենիսա հանդիպման մեկնրակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բավարիայի ներկայացուցիչների այս կապակցությամբ արված մեկնաբանությունները:
"Ես կանցկացնեմ իմ առաջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում և ես շատ ուրախ եմ: Այսօր մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների առջև և մենք պետք է ուրախացնենք նրանց:", - նշել է Մարիո Մանջուկիչը:

"Մեկնարկը շատ կարևոր 1: Այժմ մեր առջև դրված է նոր խնդիր՝ առաջին տեղով դուրս գալ խմբից: Այնուհետև մեր նպատակը կլինի  հասնել մինչև եզրափակիչ և խաղալ Ուեմբլիում: Մենք հանդիսանում ենք ֆավորիտներից մեկը չէ, որ վերջին երեք տարիներում մենք մասնակցել ենք եզրափակիչ խաղերին", - նշել է Ֆիլիպ Լահմը:

"Իհարկե մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան, բայց պետք չէ անել դա էյֆորիայի մեջ գտնվելով: Պետք է հստակ հասկանալ թե ինչ է սպասվում մեզ:", նշել է Կարլ-Հայնց Ռումենիգեն:

"Դեռ վաղ է մտածել եզրափակիչ դուրս գալու մասին, քանի որ Չլ-ում խաղում են այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են՝ Ռեալը, Բարսելոնան, Մանչեստեր Յունայթեդը, Մանչեստեր Սիթին և Յուվենտուսը", - նշել է Յուպ Հայնկեսը:

"Բավարիան չափազանց ուժեղ թիմ է, նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան", - նշել է Ֆրանց Բեկենբաուերը:
Դիտումներ: 495 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0