Հինգշաբթի, 28.03.2024, 14:42
Գլխավոր » 2013 » Մարտ » 8 » ԲԱԼԱԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ
13:01
ԲԱԼԱԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ
Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Միխայիլ Բալակը որոշել է, թե երբ և որտեղ է անցկացնելու իր հրաժեշտի խաղը:

Նա իր խաղընկերներին, մտերիմներին և երկրպագուներին հունիսի 5-ին հրավիրել է Լայպցիգ: Հրաժեշտի խաղին միմյանց դեմ կմրցեն «Բալակի ընկերները» և «աշխարհի հավաքականը»:

Արդեն պարզ է, որ խաղին ներկա գտնվելու համար իրենց համաձայնությունն են տվել Բաստիան Շվայնշտայգերը և  Ժոզե Մոուրինյոն: Բալակը հրավեր է ուղարկել նաև Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովին:

«Ես ցանկանում եմ արժանապատվորեն հրաժեշտ տալ իմ խաղընկերներին և երկրպագուներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այն բանի համար, որ մշտապես սատարել են ինձ, իմ առջև դրել են նոր նպատակներ և օգնել, որ զարգանամ կարիերայիս ողջ ընթացքում»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:

Sportarmenia.com



Դիտումներ: 428 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0