Ուրբաթ, 29.03.2024, 11:36
Գլխավոր » 2013 » Հունվար » 17 » ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ`ԲԱՎԱՐԻԱՅԻ ԵՎ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ
14:44
ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ`ԲԱՎԱՐԻԱՅԻ ԵՎ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ

Երեկ Բավարիան պաշտոնապես հայտարարեց, որ համաձայնության է եկել Գվարդիոլայի հետ: Այդ լուրը չէր կարող աննկատ անցնել Նոու Կամպի կողքով:

"Բավարիան ակումբ է, որը կարող է առաջարկել կայուն և ամուր նախագիծ, ունի հիանալի խաղացողներ և այժմ էլ կունենա փայլուն մարզիչ: Նա գտավ այն, ինչ փնտրում էր և ես ուրախ եմ նրա համար",- նշել է Բարսելոնայի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան:

"Բավարիան շատ հզոր թիմ է, իսկ Գվարդիոլան` ֆանտաստիկ մարզիչ: Նա գնում է Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկը: Սյնպես որ Բավարիան կհզորանա կրկնակի",- նշել է Պույոլը:

"Կարելի էր սպասել, որ Գվարդիոլան կգլխավորի մեծագույն ակումբ, ինչպիսին Բավարիան է: Նրանք իրենց կազմում ունեն գերմանացի շատ խաղացողներ, կոնկրետ փիլիսոփայություն և խաղաոճ, այժմ մյուս թիմերը կարող են նախանձել միայն Բավարիային", -նշել է Մասկերանոն:

"Ես շատ ուրախ եմ, որ Պեպը վերադառնում է ֆուտբոլ եւ կաշխատի Եվրոպայի առաջատար ակումբներից մեկում։ Բավարիան իսկական սուպերակումբ է, Գվարդիոլան ճիշտ ընտրություն է կատարել։ Այդ թիմը հիանալի ենթակառուցվածքներ ունի", - նշել է կատալոնական Բարսելոնան գլխավորող Տիտո Վիլանովան։

Դիտումներ: 539 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0