Երեքշաբթի, 23.04.2024, 15:50
Գլխավոր » 2012 » Մայիս » 19 » ԲԱՎԱՐԻԱ-ՉԵԼՍԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
15:47
ԲԱՎԱՐԻԱ-ՉԵԼՍԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես գիտեք, այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22։45-ին կմեկնարկի ֆուտբոլային այս մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկը։ Մյունխենում կհանդիպեն «Բավարիան» և «Չելսին», որոնք կպարզեն Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողին։

 Շատ մասնագետներ և բուքմեյքերական գրասեյակներ առավելությունը տալիս են «Բավարիային», քանի որ ստացվել է այնպես, որ այդ թիմը եզրափակիչ հանդիպումն անցկացում է սեփական մարզադաշտում։ Տեսնենք, թե այս խաղի վերաբերյալ ինչ «կարծիքի» է վիճակագրությունը։  
- «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ անցկացված վերջին 7 հանդիպումներում։  

- Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2005թ․-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Այդ տարի երկու խաղերի արդյունքում հաղթեց «Չելսին»՝ 6։5։ Այսօր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից 2005-ի հանդիպումներին մասնակցել են Պետր Չեխը, Ջոն Թերին, Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը Դիդյե Դրոգբան։  

- «Բավարիան», այսօր հաղթելով «Չելսիին», կհավասարվի «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի/Չեմպիոնների գավաթի պատմության ընթացքում նվաճած տիտղոսների թվով՝ 5։ Ավելի շատ հաղթանակներ ունեն Մադրիդ «Ռեալը» (9) և  Միլանի համանուն թիմը (7)։ 

 - «Բավարիան» անգլիական թիմերի դեմ վերջին երեք եզրափակիչներից հաղթել է միայն մեկում։  - Սա Չեմպիոնների լիգայի շրջանակներում անգլիական և գերմանական թիմերի միջև 6-րդ եզրափակիչն է։ Միայն մեկ անգամ Բունդեսլիգայի թիմը հաղթել է այս դիմակայությունում։  

- «Բավարիայի» հաղթանակի դեպքում նրա մարզիչ Յուպ Հայնկեսը կդառնա 19-րդ մասնագետը, ով երկու տարբեր թիմերի հետ հաձջողության է հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում։ Նախորդ անգամ Հայնկեսը նման հաջողության է հասել «Ռեալի» հետ 1998թ․-ին։  

- «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ ՉԼ-ում այս մրցաշրջանում անցկացված վերջին 14 խաղից 13-ում, մինչդեռ «Չելսին» միայն մեկ անգամ է հաղթել արտագնա խաղում։  Չեմպիոնների լիգայում երկու թիմերի միջև դիմակայության վիճակագրություն․  
ԲավարիաՉելսի
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակում զբաղեցրած տեղը43
Խաղ22
Հաղթանակ11
Ոչ-ոքի00
Պարտություն11
Խփած գնդակներ56
Բաց թողած գնդակներ65
Ամենախոշոր հաղթանակը3։24։2
Ամենախոշոր պարտությունը2։42։3
Ամենաարդյունավետ խաղը2։44։2
Աղբյուր` sportarmenia.am
Դիտումներ: 451 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0