Ուրբաթ, 19.04.2024, 15:53
Գլխավոր » 2014 » Մարտ » 25 » «Բավարիա»-ն այսօր հաղթանակ տանելու դեպքում Գերմանիայի չեմպիոն կհռչակվի
22:47
«Բավարիա»-ն այսօր հաղթանակ տանելու դեպքում Գերմանիայի չեմպիոն կհռչակվի

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության ավարտից յոթ տուր առաջ կարող է պաշտոնապես հռչակվել երկրի 24-ակի չեմպիոն: Դրա համար մյունխենցիներին այսօր անհրաժեշտ է մրցակցի հարկի տակ առավելության հասնել Բեռլինի «Հերտա»-ի նկատմամբ: 26 տուրից հետո բավարական գրանդը իր ակտիվում ունի 74 միավոր և մրցաշարային աղյուսակում 20 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին: «Հերտա»-ին հաղթելուց հետո Պեպ Գվարդիոլայի սաները վերջնականապես անհասանելի կմնան իրենց հետապնդող թիմերի համար: Եթե այսօր «Բավարիա»-ին հաջողվի հաղթել «Հերտա»-ին, ապա կդառնա Բունդեսլիգայի պատմության ամենավաղաժամ չեմպիոնը: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բավարիա»-ին հաջողվել էր չեմպիոն դառնալ առաջնության ավարտից 6 տուր առաջ:


Դիտումներ: 433 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0