Շաբաթ, 20.04.2024, 10:46
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 10 » «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
02:04
«Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:  Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 57-րդ րոպեին հյուրերը Պատրիս Էվրայի գեղեցիկ գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն մանկունիանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը երկու րոպե անց «Բավարիա»-ն Մանջուկիչի դիպուկ հարվածից հետո վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:  Գվարդիոլայի թիմը խփած գոլից հետո հոգեբանական առավելություն ստացավ և սկսեց մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ: Մյունխենցիների ջանքերը հաջողությամբ պսակվեցին 68-րդ րոպեին, երբ Արյեն Ռոբենի փոխանցումից հետո Թոմաս Մյուլլերը առաջ մղեց իր թիմին: Դիմակայության ելքը վերջնականապես վճռվեց մյունխենցիների երրորդ գոլից հետո: 76-րդ րոպեին Արյեն Ռոբենը իրեն հատուկ ոճով խոցեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:  
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 3:1
Գոլեր` Մանջուկիչ 59', Մյուլլեր 68', Ռոբբեն 76' – Էվրա 57'

 

 

 

Դիտումներ: 456 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0