Շաբաթ, 20.04.2024, 10:12
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 15 » «Բավարիա»-ն Գվարդիոլայի գլխավորությամբ տխուր խաղ է ցուցադրում. Զամմեր
16:29
«Բավարիա»-ն Գվարդիոլայի գլխավորությամբ տխուր խաղ է ցուցադրում. Զամմեր
«Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը Բունդեսլիգայի 5-րդ տուրի` «Հաննովեր»-ի հետ կայացած խաղից հետո քննադատել է մյունխենյան ակումբի ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Հաննովեր»-ին:

«Մենք կարծես ,թե քնած լինենք: Ժամանակն է վերջ դնել այս իրավիճակին: «Հաննովեր»-ի հետ խաղ շատ տխուր ստացվեց: Բայց չէ, որ այս թիմը նախորդ մրցաշրջանում «Հաննովեր»-ին ջախջախեց `5:0 և 6:1 հաշիվներով:«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը արդեն խոսել է Գվարդիոլայի հետ  և նրանից պահանջել է, որպեսզի թիմը ավելի դիտարժան ֆուտբոլ ցույց տա: Ցավոք սրտի առայժմ մենք նման պատկեր չենք տեսնում: Չկա ոչ կիրք և  ոչ էլ էմոցիա»,- Զամմերի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Shasmhyan.com

Դիտումներ: 392 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0