Երեքշաբթի, 23.04.2024, 23:05
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 5 » «Բավարիա»-ն իր առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում. տեսանյութ
20:37
«Բավարիա»-ն իր առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում. տեսանյութ

Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը կրեց:  Պեպ Գվարդիոլայի սաները բավարական դերբիում պարտվեցին «Աուգսբուրգ»-ին: Խաղի ելքը վճռեց Սաշա Մյոլդերիս առաջին խաղակեսում խփած գնդակը: Հատկանշական է, որ Գվարդիոլան վերոնշյալ խաղում խաղադաշտ էր դուրս բերել փորձնական կազմ և հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի մի շարք առաջատար խաղացողների: Երկրորդ խաղակեսում խաղադաշտում հայտնվեցին Ալաբան, Գյոտցեն և Մյուլլերը, սակայն «Բավարիա»-ին դա չօգնեց խուսափել պարտությունից: Նշենք, որ «Բավարիա»-ն Բունդեսլիգայի շրջանակում պարտություն չէր կրել 53 անընդմեջ խաղում: 

«Աուգսբուրգ» - «Բավարիա»`1:0
Գոլ` Մյոլդերս 31'

 

 

 

 

Դիտումներ: 421 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0