Ուրբաթ, 29.03.2024, 05:32
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 2 » «Բավարիա»-ն կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմ»-ի նկատմամբ. տեսայութ
20:42
«Բավարիա»-ն կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմ»-ի նկատմամբ. տեսայութ
Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիա»-ն արտագն հանդիպում անցկացրեց «Հոֆենհայմ»-ի հետ: Զինսհայմում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց մյունխենյան ակումբի 2:1 հաշվով կամային հաղթանակով:  34-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մանուել Նոյերի անվստահ խաղի արդյունքում տանտերերի պաշտպան Զյուլեն առաջ մղեց իր թիմին: Սակայն «Հոֆենհայմ»-ի ուրախությունը երկար չտևեց : 39-րդ րոպեին Ֆրանկ Ռիբերի տուգանայինից կատարած հարցածից հետո գնդակը դիպավ Մանջուկիչին և շեղելով գնդակի ուղղությունը հայտնվեց «Հոֆենհայմ»-ի դարպասում: Երկրորդ խաղակեսում «Բավարիա»-ն երկար ժամանակ չէր կարողանում խոցել մրցակցի դարպասը: Այդպես շարունակվեց մինչ 75-րդ րոպեն, երբ Ռիբերիի փոխանցումից հետո Մյուլլերը հաղթանակ պարգևեց իր թիմին: Արդյունքում «Բավարիա»-ն հերթական երեք միավորը վաստակեց և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:

«Հոֆենհայմ» - «Բավարիա»`1:2
Գոլեր` Զյուլե 34 ‘ – Մանջուկիչ 39’, Մյուլլեր 75’





Դիտումներ: 548 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0