Շաբաթ, 20.04.2024, 13:00
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 21 » «Բավարիա»-ն քարուքանդ արեց «Շալկե»-ին և հավասարվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին. տեսանյութ
22:40
«Բավարիա»-ն քարուքանդ արեց «Շալկե»-ին և հավասարվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղխ կայացավ Գելզենկիրխենի «Վելտինս Արենա» մարզադաշտոում, ուր «Շալկե»-ն ընդունեց երկրի գործող չեմպիոն «Բավարիա»-ին: Խաղը բավականին տխուր ավարտվեց «Շալկե»-ի համար: Գելզենկիրխենյան ակումբի դարպասպահ Տիմո Հիլդեբրանդը 4 անգամ ստիպված եղավ գնդակը դուրս բերել սեփական դարպասին: 21-րդ րոպեին Շվայնշտայգերը առաջ մղեց «Բավարիա»-ին, իսկ 22-րդ րոպեին Մանջուկիչը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Դրանից հետո «Շալկե»-ն հոգեբանորեն կոտրվեց և չկարողացավ ուշքի գալ մյունխենյան ակումբի մեկնարկային «փոթորկից» հետո: Այդուհանդերձ մյունխենցիները չբավարարվեցին ձեռք բերածով և ավելի մեծացրեցին իրենց առավելությունը: 75-րդ րոպեին Ռիբերին երրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ 85-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Կլաուդիո Պիսարոն:

«Շալկե 04» - «Բավարիա»`0:4
Գոլեր`Շվայնշտայգեր 21', Մանջուկիչ 22', Ռիբերի 75', Պիսարո 85'

Դիտումներ: 483 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
0  
1 Rusher   (21.09.2013 22:43) [Նյութ]
halalaaaaaa apreeeeen bolor@ shat lav xax er smile smile

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0