Շաբաթ, 20.04.2024, 10:29
Գլխավոր » 2014 » Փետրվար » 20 » «Բավարիա»-ն «զինաթափեց» «Արսենալ»-ին. տեսանյութ
02:25
«Բավարիա»-ն «զինաթափեց» «Արսենալ»-ին. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում «Արսենալ»-ը Լոնդոնում հյուրընկալեց գործող գավաթակիր «Բավարիա»-ին:  Արդեն 8-րդ րոպեին «Արսենալ»-ը հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացավ, երբ Մեսութ Օզիլի նկատմամբ սեփական տուգանայինում կանոնները խախտեց Ժերոմ Բոատենգը: 11 մետրանոցը իրացնելու պատասխանատվությունը իր վրա վերցերց հենց տուժողը, սակայն Օզիլի հարվածից հետո Մանուել Նոյերը փրկեց իր թիմին: Առաջին խաղակեսի վերջնամասում Տոնի Կրոսը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Արյեն Ռոբենին, սակայն տանտերերի դարպասապահը միայն կոպիտ խախտումի գնով կարողացավ կանգնեցնել հոլանդացու առաջխաղացումը: Արդյունքում մրցավարը ոչ միայն նշանակեց 11 մետրանոց, այլև խաղադաշտից հեռացրեց լեհ դարպասապահին: Նշակետին մոտեցավ Դավիդ Ալաբան և համարձակվեց չգրավել «զինագործների» դարպասը: Ավստրիացու հարվածից հետո տանտերերին օգնության հասավ դարպասաձողը: Այդուհանդերձ քանակական առավելություն ստացած «Բավարիա»-ն հասավ իր ուծազին: Երկրորդ խաղակեսը անցավ մեկ դարպասի ուղղությամբ: Մյունխենցիները հանդիպման հաշիվը բացեցին 54-րդ րոպեին, երբ Տոնի Կրոսի հիասքանչ հարվածից հետո Ֆաբիանսկին անզոր եղավ փրկել դրությունը:  Մնացած ժամանակահատվածում խաղի պատկերը չփոխվեց: «Բավարիա»-ն գրոհում էր` «Արսենալ»-ը պաշտպանվում: «Զինագործների» պաշտպանությունը կրկին ճեղք տվեց խաղավարտից երկու րոպե առաջ, երբ Ֆիլիպ Լահմի գերազանց փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Թոմաս Մյուլլերը դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը: Արդյունքում «Բավարիա»-ն մրցակցի հարկի տակ հաղթեց երկու գնդակի տարբերությամբ և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ անցնելու լուրջ հայտ ներկայացրեց: 

 «Արսենալ» - «Բավարիա»`0:2
Գոլեր` Կրոս 54', Մյուլլեր 88'

Հեռացում` Շեսնի 37'




Դիտումներ: 487 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0