Հինգշաբթի, 25.04.2024, 02:53
Գլխավոր » 2013 » Փետրվար » 23 » ԲԱՎԱՐԻԱ - ՎԵՐԴԵՐ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
15:17
ԲԱՎԱՐԻԱ - ՎԵՐԴԵՐ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Արսենալի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո Բավարիան Բունդեսլիգայի 23-րդ խաղային օրվա ընթացքում սեփական հարկի տակ կընդունի Բրեմենի վերդերին: Լոնդոնում 1:3 հաշվով հաղթանակ տոնելուց հետո Բավարիան 99% իր տեղը արդեն ապահովել է 1/4 եզրափակիչում և բրեմեյնան ակումբի հետ խաղում կմոտենա բավականին բարձր տրամադրությամբ և գերազանց մարզավիճակով: Մյունխենյան ակումբը 22 խաղից հետո իր ակտիվում ունի 57 միավոր և իրեն հետապնդող Դորտմունդի Բորուսիայից առաջ է անցել 15 միավորով: Ինչ վերաբերվում է "բրեմենյան երաժիշտներին", ապա Թոմաս Շաաֆի սաները մրցաշարային աղյուսակում գտնվում են 11-րդ տեղում և ընթացիկ մրցաշրջանում աչքի են ընկնում չափից դուրս անկայուն խաղով: Նախորդ տուրում բրեմենցիները սեփական հարկի տակ `2:3 հաշվով զիջել էին Ֆրայբուրգին: Սակայն մինչ այդ Վերդերը երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել: Առաջին շրջանում այս թիմերի բրեմենյան հանդիպումը ավարտվել էր մյունխենցիների` 0:2 հաշվով հաղթանակով: Այս խաղը հոբելյանական է նաև թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի համար: Գերմանացի մասնագետը Բունդեսլիգայի շրջանակում, որպես ֆուտբոլիստ և մարզիչ կանցկացնի իր 1000-րդ հանդիպումը: 
ԲԱՎԱՐԻԱ - ՎԵՐԴԵՐ
Բունդեսլիգա, 23-րդ տուր
23.02.13, "Ալիանց Արենա", Մյունխեն, 18:30 
Մրցավար` Մարկո Ֆրից 

նախնական կազմեր`

"Բավարիա": Նոյեր, Լահմ, վան Բույտեն, Դանտե, Ալաբա, Խավի Մարտինես, Շվայնշտայգեր, Ռոբբեն, Կրոս, Ռիբերի, Գոմես. 


"Վերդեր": Միլիտց, Իգնյովսկի, Լուկիմիա, Պրյոդլ, Շմիտց, Յունուզովիչ, Արնաուովիչ, Հանտ, Դե Բրյունե, Էկիչի, Պետերսեն. 

  


Դիտումներ: 481 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0