Հինգշաբթի, 28.03.2024, 20:15
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 23 » ԲԱՎԱՐԻԱՆ` ԸՆԴԴԵՄ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ. ՏԻՏԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ
17:22
ԲԱՎԱՐԻԱՆ` ԸՆԴԴԵՄ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ. ՏԻՏԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Առաջին խաղի շրջանակում «Բավարիա»-ն «Ալիանց Արենա» մարզադաշտում կհյուընկալի «Բարսելոնա»-ին: ֆուտբոլային աշխարհը մեծ անհամբերությամբ և հետաքրքրասիրությամբ է սպասում այս երկու հսկաների մենամարտին: 

Վերոնշյալ խաղի վերաբերյալ որևէ կանխատեսում անելը անհավանական բարդ գործ է, քանի որ այսօր միմյանց հետ դիմակայելու են լավագույններից լավագույնները, որոնց խաղերում դժվար է պատկերացնել, թե ով ուժեղ կգտնվի: 

Այս թիմերը վերջին անգամ հանդիպել են 2009 թվականին, երբ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ն քարը քարի վրա չթողեց «Բավարիա»-ին (4:0,1:1): Հասկանալի է, որ այդ ժամանակվա «Բավարիա»-ին ներկայիս «Բավարիա»-ի հետ համեմատելը անիմաստություն է, քանի որ այդ ժամանակ մյունխենյան ակումբը ծանր օրեր էր ապրում, իսկ այժմ «Բավարիա»-ն գտնվում է գագաթնակետում: Հայնկեսի սաները անցկանցում են փայլուն մրցաշրջան և մեկ շնչով արդեն հաղթել են Բունդեսլիգան ու շարունակում են պայքարը մնացած երկու ճակատներով` Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում: Բավարիան ցուցադրում է կայուն խաղ և ամենակարևորը խաղային բոլոր օղակները գործում են ներդաշնակորեն:

«Բարսելոնա»-ն ի տարբերություն 2009 թվականի որոշակի նահանջ է ապրել: Կատալոնյան ակումբի խաղային խնդիրները ակնհայտ են և նրանց ելույթները բազմիցս ենթարկվում են քննադատության: Խնդիրներ կան պաշտպանությունում, իսկ հարձակման գծում առանց Լիոնել Մեսսիի պակասում է կրեատիվությունը: Դրան գումարած, որ Վիլանովան չունի այն վարկանիշը, որը ուներ Գվարդիոլան: Այդուհանդերձ չի կարելի ասել, որ Վիլանովայի գլխավորությամբ առաջին մրցաշրջանը «Բարսելոնա»-ն վատ է անցկացնում: 
Խաղի գլխավոր հետաքրքրություններից մեկը կայանում է, թե որ թիմը կզավթի խաղադաշտի կենտրոնը և կտիրի առավելությանը: Երկու թիմերն էլ սիրում են հանդես գալ առաջին համարով և հարձակվել: 

«Բարսելոնա»-ի կազմում սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում Պիկեի հետ տեղ կզբաղեցնի Աբիդալը: Հարձակման գծում հավանական է Սանչեսի և Պեդրոյի խաղադշտում հայտնվելը: Այս խաղում դեռևս հարցականի տակ է Մեսսիի մասնակցությունը, ով լիովին չի ապաքինվել վնասվածքից,սակայն արգենտինացին երեկ մասնակցել է թիմի մարզմանը: Այդուհանդերձ ակընկալվում է, որ արգենտինացին խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:

Ինչ վերաբերվում է «Բավարիա»-ին, ապա պետք է նշել, որ այս խաղին որակզրկման պատճառով բաց կթողնի Մարիո Մանջուկիչը: Նրա փոխարեն ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա Մարիո Գոմեսը: Վնասվածքի պատճառով իր թիմին չի կարողանա օգնել տոնի Կրոսը:

Խաղին լրացուցիչ հետարքրություն է հաղորդում նաև այն հանգամանքը, որ հաջորդ մրցաշրջանից «Բավարիա»-ն գլխավորելու «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հաշվի առնելով երկու թիմերի խաղային փիլիսոփայությունն ու մարտավարությունը`դժվար է ակընկալել, որ թիմերը փակ ֆուտբոլ կցուցադրեն:


Նախնական կազմեր`



«Բավարիա»: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա, Շվայնշտայգեր, Մարտինես, Մյուլլեր, Ռոբեն, Ռիբերի, Գոմես

«Բարսելոնա»: Վալդես, Ալվեշ, Պիկե, Աբիդալ, Ալաբա, Խավի, Բուսկետս, Ինիեստա, Սանչես, Մեսսի, Պեդրո

Արտակ Վահանսարյան

Shamshyan.com


Դիտումներ: 459 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0