Ուրբաթ, 29.03.2024, 13:42
Գլխավոր » 2013 » Մայիս » 29 » ԲԱՎԱՐԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՐԵՆԴՆ Է
13:30
ԲԱՎԱՐԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՐԵՆԴՆ Է
Brand Finance գործակալությունը հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլային բրենդերի ամենամյա ցուցակը:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան» շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ բարձրանալով առաջին տեղ:

Գերմանիայի նորընծա չեմպիոնի բրենդը կազմում է 566 միլիոն ֆունտ ստերլինգ: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» բրենդը 551 միլիոն ֆունտ ստերլինգ է: Մադրիդի «Ռեալը» եզրափակում է լավագույն եռյակը՝ (409 միլիոն ֆունտ), իսկ կատալոնական «Բարսելոնան» չորրորդ տեղում է՝ 376 միլիոն ֆունտ ստերլինգ: Լոնդոնի «Չելսին» (275 միլիոն ֆունտ) ու «Արսենալը» (270 միլիոն ֆունտ) համապատասխանաբար զբաղեցնում են 5-6-րդ տեղերը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», իտալական «Միլանը», եւ Դորտմունդի «Բորուսիան», հաղորդում է cityam.com-ը:

Վարկանիշը կազմելուց հաշվի են առնվում ակումբների եկամուտները (տոմսերից ստացված գումարներ, հովանավորչական պայմանագրեր, սեփական արտադրանքի վաճառք) եւ հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքը:

Դիտումներ: 472 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0