Հինգշաբթի, 25.04.2024, 01:56
Գլխավոր » 2015 » Փետրվար » 3 » «Բավարիան» դարձյալ չհաղթեց
23:59
«Բավարիան» դարձյալ չհաղթեց

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Շալկեին» եւ բավարարվեց մեկ միավորով: Գրանցվեց 1:1 հաշիվ:

17-րդ րոպեից «Բավարիան» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Սեփական տուգանային հրապարակում Բոատենգը խախտեց կանոնները Նոյերի դեմ դուրս եկող Սեմին եւ հեռացվեց խաղադաշտից: Նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Շուպո-Մոտինգը: Դարպասապահ Մանուել Նոյերը փրկեց «Բավարիային» գոլից:

65-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին գրավեց մրցակցի դարպասը: Կոպիտ սխալ թույլ տվեց «Շալկեի» դարպասապահ Ուտիդան, սակայն եզրային մրցավարը համարեց, որ գնդակը հատել էր դիմային գիծը Լեւանդովսկու հարվածի ժամանակ:

Նշանակվեց անկյունային հարված, որի իրացումից հետո Արյեն Ռոբենը գլխի հարվածով գրավեց «Շալկեի» դարպասը: 5 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը:

«Բավարիան» 46 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգը» Ֆրանկֆուրտում 1:1 հաշվով խաղաց «Այնտրախտի» հետ եւ ունի 38 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Շալկե 04»՝ 1:1

Արյեն Ռոբեն, 67 – Բենեդիկտ Հյովեդես, 72

Հեռացում. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), 17

«Բորուսիա Մ.» - «Ֆրայբուրգ»՝ 1:0

Պատրիկ Հերման, 23

 

Նյութի աղբյուր` http://sport.news.am/

 

 

Դիտումներ: 469 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0