Ուրբաթ, 19.04.2024, 01:43
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 3 » ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՋԱՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
03:03
ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՋԱՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուս»-ին:
Հանդիպման արդեն 26-րդ վայրկյանին Դավիդ Ալաբան հեռահար հարվածով ձեռնունայն թողեց իտալական թիմի դարպապահ` Ջանլուիջի Բուֆֆոնին: 
Ընդյանուր առմամաբ խաղն անցավ Բունդեսլիգայի առաջատարների բացարձակ առավելությամբ:Մինչ ընդմիջման գնալը մյունխենցիները կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն գրանցել, բայց մի քանի դեպքում իր թիմին վերահաս գոլից փրկեց ամենահաս Բուֆֆոնը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվե»-ն կարողացավ որոշակիորեն հավասարեցնել խաղը, սակայն դա երկար չտևեց: 
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց և դրության տերը կրկին բավարացիներն էին, ովքեր Թոմաս Մյուլլերի ջանքերով կարողացան խփել նաև երկրորդ գնդակը և այդպիսով պատասխան խաղից առաջ հարմարավետ առավելություն ստեղծել իրենց համար:
Խաղի վերջնամասում Թոմաս Մյուլլերը կարող էր նաև երրորդ գնդակը ուղարկել իտալական ակումբի դարպասը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ հորիզոնական դարպասաձողի վրայով:
Արդյունքում «Բավարիա»-ն 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Յուվենտուս»-ի նկատմամբ և պատասխան խաղից առաջ, հաջորդ փուլ անցնելու լավ նախադրյալներ ստեղծեց: Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին:



«Բավարիա» – «Յուվենտուս»` 2:0
գոլեր` Ալաբա, 1 (1:0); Մյուլլեր, 63 (2:0).

Զգուշացումներ` Մանջուկիչ, 44; Գուստավո, 82 – Կիելինի, 54; Վիդալ, 67; Լիխշտայներ, 76.

Shamshyan.com



Դիտումներ: 545 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0