Ուրբաթ, 19.04.2024, 10:39
Գլխավոր » 2012 » Մարտ » 8 » ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԻ ՏԱԼ BILD ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ
10:11
ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԻ ՏԱԼ BILD ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է Bild պարբերականի դեմ դատական գործընթաց սկսել: Դրա հիմքում ընկած է գերմանական լրատվամիջոցի այն հոդվածը, ըստ որի շուտով թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պաշտոնանկ է արվելու:

«Բավարիան» լիովին վստահում է իր գլխավոր մարզչին: Որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե թիմը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: «Բավարիան» հայտարարում է, որ լրատվամիջոցների բարձրացրած նմանօրինակ խոսակցություններն ուղղակի գարշելի են:

Դրանք ոչ մի հիմնավոր տեղեկություններ չեն պարունակում: Թիմը բողոքում է լրատվական սանձարձակության դեմ: Մենք կուսումնասիրենք մեր իրավունքներն այդ իրավիճակում ճշգրիտ գործելու համար,- թիմի պաշտոնական հայտարարությունն է մեջբերում AFP գործակալությունը:

Հիշեցնենք, որ գերմանական Bild պարբերականը լուրեր էր տարածել, որ շուտով պաշտոնանկ է արվելու Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսը, և նրան կփոխարինեն կամ Լյուսեն Ֆավրը, կամ էլ Միրկո Սլոմկան:

Դիտումներ: 530 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0