Երեքշաբթի, 16.04.2024, 13:14
Գլխավոր » 2012 » Փետրվար » 23 » ԲԱՎԱՐԻԱՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
11:24
ԲԱՎԱՐԻԱՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
Բավարիան հերթական անգամ հիասթափեցրեց իր երկրպագուներին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում`Յուպ Հայնկեսի սաները հյուրընկալվելիս նվազազույն` 1:0 հաշվով տանուլ տվեցին շվեյցարական Բազելին: 

Հանդիպումը սկսվեց մյունխենցիների գրոհների նշանաբանի ներքո: Արդեն հանդիպման մեկնարկային րոպեներին հաշիվը բացելու մի քանի լավ հնարավություններ բաց թողեց Ֆրենկ Ռիբերին: Ֆրանսիացու հարվածներից հետո իրեն հիանալի դրսևորեց տանտերերի դարպասապահ Սոմերը: Բավարիայի մեկնարկային ճնշումը Բազելի ֆուտբոլիստները կարողացան բավականին շուտ հաղթահարել և արդեն իրենք սկսեցին լուրջ գոլային պահեր ստեղծել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Հանուն արդարության նշենք, որ մի քանի դրվագներում  Բազելից բախտը երես էր թեքել: Նախ Կենտրոնական պաշտպան Դրագովիչի գլխի հարվածից հետո Նոյերին սկզբում օգնության հասավ ուղղահայաց դարպասաձող, իսկ քիչ անց Ալեքսանդեր Ֆրայի հարվածից հետո` գերամանցուն արդեն օգնության "ձեռք մեկնեց" հորիզոնական դարպասաձողը: Թվում էր, թե գոլը հասունանում է, սակայն հյուրերը կարողացան կարգավորել իրենց խաղը և սկսեցին Բազելին հետզհետե փակել սեփական կիսադաշտում: Չնայաշ մյունխենցիների տարածքային լուրջ առավելության ունեին, բայց գործը սուր պահերի այդուհանդերձ չէր հասնում: Առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոներով:
Երկրորդ խաղակեսում Բավարիան շարունակեց նույն կերպով: Հատկապես մյունխենցիները փորձում էին մրցակցի պաշտպանությունը ճեղքել եզրերով: Հաճախակի գրոհներին միանում էին մյունխենցիների եզրային պաշտպանները: Հատկապես ակտիվ էր ձախ թևը, որտեղ Լահմը հաճախակի միանում էր գրոհներին և փորձում էր դրանք եզրափակել, սակայն թիմի ավագի կատարած հարվածներից հետո հիանալի էր գործում տանտերերի դարպասպահը:Փոխարենը պասիվ էր աջ եզրը, որտեղ Բազելի պաշտպանները`Ռոբենին աքցանների մեջ էին առել: Այդուհանդերձ Ռոբենը մի խաղային ժամանակահատված լրջորեն սկսեց անհանգստացնել հյուրերի պաշտպաններին: Դրվագներից մեկի ժամանակ Ռոբենը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն մրցակցի կենտրոնական պաշտպանը կանոնների խախտման գնով կանգնեցերեց հոլանդացու առաջխաղացում: Մրցավարը մոտ 15 մետր հեռավորության վրա, ուղիղ դարպասի դիմաց նշանակեց տուգանային հարված: Ստանդարտի իրացման պատասխանատվությունը իր վրա վերցրեց հենց տուժողը: Սակայն Ռոբենը բավականին հարմարավետ դիրքից հարվածեց ուղիղ պատի վրա: 

Ինչ վերաբերվում է Բավարիայի հարձակման գծին, ապա պետք է ասել, որ  այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ հյուրերը խաղում էին առանց հարձակվողի: Մարիո Գոմեսը հավանաբար անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի իր վատագույն հանդիպումներից մեկը: Բացի այն, որ գերմանացին բավականին պասիվ էր, նաև իր խաղընկերների փոխանցումներից հետո` նպաստավոր դիրքերից համարձակվում էր վրիպել: Իսկ ամենազարմանալին այն փաստն էր, որ Հայնկեսը շարունակում էր նրա փոխարեն խաղադաշտ դուրս չբերել Իվիցա Օլիչին: 

 
Ժամանակը գնում էր, իսկ Բավարիան ձգտում էր հենց առաջին խաղում դառնալ դիմակայության ֆավորիտ: Յուպ Հայնկեսը վերջնամասում որոշեց խաղադաշտ դուրս բերել Թոմաս Մյուլերին: Թվում էր, թե գերմանացի մասնագետը Մյուլերին կփոխարինի Ռոբենով, սակայն այս անգամ Հայնկեսը բոլորի համար տարօրինակ որոշման գնաց և փոխարինեց Ռիբերիին: Հենց առաջին հպումով Թոմաս Մյուլերը` Գոմեսին դուրս բերեց հարվածային դիրք, սակայն "Սուպեր" Մարիոն հայտնվելով դարպասապահի դիմաց որոշեց հարվածել նրա վրա:

Հյուրերի հախուռն ու ոչ նպատակաին գրոհներին` տանտերերը  մեկընդմերթ պատասխանում էին սուր հակագրոհներով: Երևում էր, որ Բազելի ֆուտբոլիստները ամեն մի մանրուք հաշվի էին առել և մինչև վերջին պահը սպասում էին իրենց շանսին, իսկ այդ հնարավորությունը նրանց ընձեռվեց հանդիպման 86-րդ րոպեին, երբ տեղի տվեց բավարական պաշտպանությունը: Փոխարինման մտած Զուան` աջ եզրում գնդակը ստանալով, կարողացավ "կտրել" Բավարիայի պաշտպանությունը և հիանալի փոխանցում կատարեց պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Շտոկերին, իսկ վերջինս դիպուկ հարվածով ոչ մի շանս չթողեց Մանուել Նոյերին: Յուպ Հայկենսը վերջին րոպեներին խաղադաշտ դուրս բերեց նաև Իվիցա Օլիչին: Իհարկե ուշացած փոխարինում, որ ոչ մի օգուտը չբերեց նրանց:


Արդյունքում տանտերերը կարողացան կարևորագույն հաղթանակ տոնել դիմակայության ֆավորիտի նկատմամբ և ամենագլխավորը սեփական հարկի տակ գոլ բաց չթողեցին, իսկ դա փլեյ-օֆֆ փուլում շատ կարևոր հանգամանք է համարվում: Եթե հաշվի առնենք, թե ներկայումս ինչպիսի անօգնական տեսք և որքան թույլ հարձակման գիծ ունեն մյունխենցիները, ապա կարելի է հստակ ասել, որ Բավարիան ամենևին էլ ֆավորիտ չէ այս դիմակայությունում: 
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին: Բավարիան հաջորդ փուլ անցնելու համար մրցակցին պետք է հաղթի առնվազն երկու գնդակի տարբերությամբ, իսկ դրա համար` Մյունխենում տանտերերը պետք է գործի դնեն իրենց ողջ հարձակվողական արսենալը, իսկ դա նշանակում է, որ կբացվեն ազատ տարածություններ` ինչը կարող է նպաստել Բազելի արագ հակագրոհային ֆուտբոլին և դրան գումարած, եթե հաշվի առնենք, որ մյունխենցիները պաշտպանությունում իդեալական չեն գործում, ապա կարելի է ենթադրել, որ ներկայիս իրավիճակում բարդ է լինելու:

Յուպա Հայնկեսը սխալների ուղղումներ անելու համար իր տրամադրության տակ ունի մի քանի շաբաթ: 

"ԲԱԶԵԼ" - "ԲԱՎԱՐԻԱ" - 1:0 (0:0)
Գոլ`: Շտոկեր86'

"Բազել": Սոմեր, Ջու-Հու, Դրագովիչ, Աբրահամ, Շտայնհոֆեր, Հյուգել, Շակիրի (Զուա 83'), Ֆ.Ֆրայ (Շտոկեր 66'), Շակա, Շտրելլեր, Ա. Ֆրայ (Կաբրալ 90')

"Բավարիա"
: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ռաֆինյա, Տիմոշչուկ, Ալաբա, Կրոս (Օլիչ 89'), Ռիբերի (Մյուլլեր 72'), Ռոբեն, Գոմես

Զգուշացումներ` Աբրահամ 63', Ռաֆինյա 83'

Մրցավար: Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Դիտումներ: 594 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 12
0  
11 margar   (24.02.2012 11:09) [Նյութ]
Gomesi poxaren petqa Petersen xaxacni gone 2 xaxakesum shat arag futbolista prost@ porc chuni,teche animast en are Petersenin isk Tymanshuki poxaren Luis Gustavo

0  
12 Coach   (25.02.2012 17:07) [Նյութ]
ba Peterseni nman txun nstacnum en u xaxayin praktikayic zrkum en kam el henc nuyn Gustavon...lriv hamadzayn em!!!

0  
9 Coach   (24.02.2012 10:22) [Նյութ]
txerq Gomezi masin moranum eq?mi hat nayeq dra u Tymoshuki xaxamakardakin!!!dranq Bavariayi ban chen,Gomezi anatam xaxn u Tymoshuki mankakan sxal@!!!

0  
7 Rommel   (23.02.2012 16:56) [Նյութ]
U mekel Heinckes@ petqa mi qich shut popoxutyunner ani xaxi jamanak , voch te 70-80 ropenerin

0  
8 Oliver   (23.02.2012 21:58) [Նյութ]
Պետքա համարժեք փոփոխություններ ունենա: Խոսքս հարձակման գծի մասինա:Օլիչը տարին մի անգամա խաղում են էլ մեղմ ասած այդքան էլ լավ չի խաղում: Ավելի շուտ ես կասեի ոչ լիովին տրամադրված: Խորվաթը արդեն մտքով Վոլֆսբուրգումա: Ինչ անի Պետերսենին մտցնի?

0  
10 Rommel   (24.02.2012 10:51) [Նյութ]
Konktret es xaxum 45 ropein petqa Mullerin mtcner Robbeni poxaren , isk 60 ropein _ Olicin ...

0  
5 Rommel   (23.02.2012 16:52) [Նյութ]
Sezoni arachin kesum Bavarian hianali xax er cuyc talis ... Heto Robben@ ekav u menakov amen inch pchacrec ... Hardzakumum mer anognakanutyun@ ira shnorqna ... Apsos marzich@ esqan ban@ chi tesnum, kam chi uzum tesni

+1  
4 margar   (23.02.2012 14:34) [Նյութ]
lriv vonc vor urish tmic lini Roben@ petqa gna mi hat ankap mijin tmum xaxa vor iran lav zga,inq@ el petq chi Bavariain

0  
3 Werder   (23.02.2012 12:49) [Նյութ]
txeq mi vhatveq hastat lav linelu. Robeny iroq vor lav futbolist chi.Patasaxan xaxy` 3:0

0  
6 Rommel   (23.02.2012 16:53) [Նյութ]
Apres huys talu hamar Bremen jan )

0  
2 margar   (23.02.2012 12:37) [Նյութ]
senc chi kareli, gone ushqi gan @ntakarak@ aveli en vat xaxum

+1  
1 margar   (23.02.2012 12:35) [Նյութ]
gnalov hamozvum em vor Rob
en@ animast xaxacoxa

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0