Չորեքշաբթի, 24.04.2024, 18:49
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 25 » ԲԱՎԱՐԻԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
19:30
ԲԱՎԱՐԻԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Բավարիան Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է համոզիչ հաղթանակով: Յուպ Հայնկեսի սաները առաջին տուրում հյուրընկալվելիս`0:3 հաշվով  առավելության հասան Բունդեսլիգայի, այս մրցաշրջանի նորեկ Գրոյտեր Ֆյուրտի նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում մյունխենիցներին հաշվի մեջ առաջ մղեց Թոմաս Մյուլլեր, իսկ երկրորդ խաղակեսում Մարիո Մանջուկիչն ու Արիեն Ռոբենը ձևակերպեցին խաղի վերջնական հաշիվը:

Այսպիսով Գերմանիայի փոխչեմպիոնները մրցաշրջանը սկսում են հաղթանակներով: Նշենք, որ մեկ շաբաթ  առաջ Բավարիան Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում` 0:4 հաշվով առավելության էր հասել Յան Ռեգեսնբուրգի նկատմամբ:

ԳՐՈՅՏԵՐ  ՖՅՈՒՐՏ - ԲԱՎԱՐԻԱ 0:3
գոլեր` Մյուլլեր 43', Մանջուկիչ 59', Ռոբեն 79'
Դիտումներ: 466 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0