Շաբաթ, 20.04.2024, 01:40
Գլխավոր » 2014 » Օգոստոս » 30 » Բավարիան միավորներ կորցրեց Գելզենկիրխենում. տեսանյութ
23:06
Բավարիան միավորներ կորցրեց Գելզենկիրխենում. տեսանյութ

Բունդեսլիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Շալկե 04»-ն ու «Բավարիա»-ն: Գելզենկիրխենում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով: 

Խաղասկզիբը անցավ մյունխենցիների բացահայտ առավելությամբ: Արդեն 10-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամաում «Շալկե 04»-ը կարողացավ հետզհետե հավասարեցնել խաղը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում զգացնել տվեց մյունխենցիների վատ ֆիզկական մարզավիճակը: Ինչի արդյունքում «Շալկե 04»-ը կարողացավ խաղը տեղափոխել «Բավարիա»-ի կիսադաշտ: 62-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Բենեդիկտ Հյովեդեսը վերականգնեց հաշվի հասվարակշռությունը:  Հանուն արդարության նշենք, որ գերմանցի պաշտպանը մյունխենյան ակումբի դարպասը գրավեց ձեռքով, սակայն այդ դրվագը վրիպեց մրցավարների աչքից: 

Խաղի մնացած հատվածում «Բավարիա»-ն կրկին տիրեց խաղային առավելությանը, սակայն ակնհայտ գոլային պահերը բացակայում էին: Արդյունքում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց և թիմերը խաղաղ դաշինք կնքեցին: 
2 տուրից հետո «Բավարիա»-ն իր ակտիվում ուն 4 միավոր, իսկ «Շալկե 04»-ը` 1 միավոր:

[b]«Շալկե 04» - «Բավարիա»`1:1[/b]
Գոլեր` Հյովեդես 62’ – Լևանդովսկի 10’

Դիտումներ: 407 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0