Շաբաթ, 20.04.2024, 13:34
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 9 » ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
20:21
ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
     
Ինչպես  և սպասվում էր Նյուրնբերգում
«Բավարիան» անցկացրեց բավականին ծանր հանդիպում: Բավարացիները հանդիպման մեկնարակում  Թոմաս Մյուլերի արագ գոլի շնորհիվ կարողացան առաջ անցնել: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում մյունխենցիները բավականին լավ տպավորություն թողեցին: Չնայած հաշիվը կրկնապատկելու բազմաթիվ հնարավարություններին թիմերը ընդմիջման գնացին 0:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում տանտերերը սկսեցին ավելի ակտիվ գործել և որոշակի առումով կարողացան հավասարեցնել խաղը: Նյուրնբերգցիների գրոհները այդքան էլ լուրջ բնույթ չին կրում ,սակայն տանտերերին իր անվստահ և խայտառակ խաղով օգնեց հաշիվը հավասարեցնել «Բավարիայի երիտասարդ և անփորձ դարպասպահ Թոմաս Կրաֆտը, ով սեփական տուգանային հրապարակից դուրս գալով փորձեց գնդակը հեռացնել, բայց ուղիղ  Էյգլերի առջև, իսկ վերջինս մեկ հպումով կատարած հարվածով հեռու տարածությունից գնդակը ուղարկեց Բավարիայի դարպասը`1:1: Նշենք, որ առաջին խաղակեսում Կրաֆտը նույնպես աչքի ընկավ նմանատիպ «հերոսությամբ», սակայն ի ուրախություն նրա և Բավարիայի գնդակը բախտի բերմամբ չհայտնվեց հյուրերի դարպասում: Միևնույն է չխրատվելով իր արարքներից երիտասարդ գերմանացին չար կատակ խաղաց Բավարիայի հետ: Հանդիպման մնացած հատվածում բավարացիների ջանքերը  շեղ հարվածներով վերջ էր դնում մեկ այլ «հերոս` Մարիո Գոմեսը,ով դրվագներից մեկի ժամանակ գնդակը մրցակցի դարպասը չկարողացավ ուղարկել ընդամենը երկու-երեք մետր հեռավորությունից: Բավարացիները գիտակցելով, որ այդ արդյունքը նրանց նորից ետ կմղի չորրորդ հորիզոնական ամեն կերպ ձգտում էին հասնել բաղձալի հաղթանակի, բայց ավաղ` խաղն ավարտվեց ոչ-ոքի `1:1 հաշվով: Միայն նշեմ, որ հանդիպման վերջնամասում Նյուրնբերգի հակագրոհների արդյունքում Բավարիան կարող էր ձեռքից բաց թողնել նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Սակայն Բավարիայի անհաջողույունները այդքանով չվերջացան: Խաղի եզրափակիչ սուլիչից հետո մրցավարին վարքաբեկելու համար կարմիր քարտ ստացավ Արիեն Ռոբենը, ով բաց կթողնի հաջորդ տուրում Բայերի հետ կայանալիք կարևորագույն հանդիպումը:  Եվ քանի որ զուգահեռաբար ընթացոող` Հանովեր-Մայնց խաղը ավարտվեց  տանտերերի վստահ հաղթանակով`  Բավարիան  կրկին նահանջեց  չորրոդ հորիզոնական և դա  նշանակում է, որ վերջնամասը խոստանում է լինել թեժ:

ՆՅՈՒՐՆԲԵՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 1:1
Իզի-Կրեդիտ-Շտադիոն(48.548).Նյուրնբերգ
Գոլեր` Մյուլեր 5' - Էյգլեր 60'
Մրցավար` Կնուտ Կիրխեր


ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
: Շաֆեր- Չանդլեր, Վոլշխեիդ,Վոլֆ,Պինոլա - Սիմոնս - Կոհեն,Գունդոգան (Հեգելեր 33') ,Էկիչի (Մինտալ 83') -
Մակ (Շիբեր 66')

ԲԱՎԱՐԻԱ:Կրաֆտ - Լահմ,Լուիս Գուստավո,Բադշտուբեր,Պրանյիչ (Կոնտենտո 46') - Կրոս (Տիմոշչուկ 46'), Շվայնշտայգեր - Ռոբեն,Մյուլեր (Կլոզե 63'),Ռիբերի - Գոմես


Զգուշացումներ` Վոլֆ, Վոլֆշխեիդ/Կրոս, Բադշտուբեր
Հեռացում խաղից հետո` Ռոբեն

Դիտումներ: 598 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 8
0  
8 Effenberg   (09.04.2011 22:34) [Նյութ]
mi dzev krakot chen xaxum. Vonch vor hognats linen jamankich shut.

0  
7 Effenberg   (09.04.2011 22:33) [Նյութ]
iroq vor arajin taymum xrat cexav dran. Iran drela Oliver Kahni tex@. @tench karevor xaxerum et tesak chen xaxa.

0  
6 Coach   (09.04.2011 22:30) [Նյութ]
Gomezin petqa hanel timic...de Kraftn el merav kikser talov

0  
5 Oliver   (09.04.2011 22:30) [Նյութ]
Hamenayn deps Bavarian arjani er haxtanaki. Mi hat anmit sxal@ erku miavorich zrkec.

0  
4 Oliver   (09.04.2011 22:28) [Նյութ]
de xi.Lav el hardzakvum ein. Chei asi gerazanch er bayc. Gomez@ erku ereq hat real pah uner cxpec.

0  
3 Rommel   (09.04.2011 22:16) [Նյութ]
Menak Kraft@ cher, vor mexavor er ... Sax tim@ 90 ropei @ntacqum vochi mi normal harcakum charec, bacarutyamb Mulleri goli ...

0  
2 Oliver   (09.04.2011 21:59) [Նյութ]
hamacayn em. Krafti anmit xaxi ardyunqum erku miavor korcrecinq.

0  
1 Effenberg   (09.04.2011 21:17) [Նյութ]
Txura. Anhapax Neurna petq...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0