Հինգշաբթի, 25.04.2024, 15:19
Գլխավոր » 2012 » Հունվար » 28 » ԲԱՎԱՐԻԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ՎՈԼՖՍԲՈՒՐԳԻՆ
22:57
ԲԱՎԱՐԻԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ՎՈԼՖՍԲՈՒՐԳԻՆ
Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում Մյունխենի Բավարիան սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Վոլֆսբուրգի դարպասը: Կարելի է ասել Բավարիան մրցակցի նկատմամբ հաղթանակ տոնեց ավելի շատ իր բարձր կարգի հաշվին: Առաջին խաղակեսից հետո թիմերը ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Տանտերերը բավականին երկար ժամանակ չէին կարողանում լուրջ գոլային սպառնալիքներ ստեղծել "գայլերի" դարպասի մոտ: Այդուհանդերձ Բավարիային հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել: 61-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ամենից շուտ կողմոնորոշվեց Մարիո Գոմեսը և գնդակ ուղարկեց Բենալիոյի պաշտպանած դարպասը: Բաց թողած գնդակից հետո հյուրերը մի քանի անգամ մոտ էին հաշիվը վերականգնելուn, սակայն վերջին հարվածը ոչ մի կերպ նրանց մոտ չէր ստացվում: Բավարիան կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը և խաղավերջում էլ ավելի ամրապնդեց հաջողությունը: Փոխարինման դուրս եկած Իվիցա Օլիչի ջանքերով` խաղին ավելացրած վերջին րոպեին, աչքի ընկավ Արիեն Ռոբենը: 

Ընդհանուր առմամբ Բավարիայի, այսօրվա ցուցարած խաղը ակնհայտորեն այն չէր` այն խաղը չէր, որին սովորել են տեսնել նրանց երկրպագուները: Առայժմ ոչ մի կերպ չի կարոսղանում իրեն լիարժեք դրսևորել Արիեն Ռոբենը:Թիմը ընդհանուր առմամբ շատ ծանր է շարժվում` չկա արագություն,կոմբինացիոն խաղ և ագրեսիվություն: Հարձակման գծում չկա, ոչ ստանդարտ գործողություններ և ստեղծագործ խաղ:
Իհարկե այսօրվա հաղթանակը Բավարիային տրվեց բավականին դժվարությամբ, սակայն երեք միավորը չափազանց կարևոր էր, քանի որ զուգահեռ ընթացող խաղում բավարացիների անմիջական մրցակից` Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ` 3:1 հաշվով պարտության մատնեց Հոֆենհայմին:

 
28 հունվարի. Մյունխեն, "Ալիանց Արենա" մարզադաշտ

"ԲԱՎԱՐԻԱ" - "ՎՈԼՖՍԲՈՒՐԳ" - 2:0 (0:0)



Գոլեր`
  Գոմես 61' (1:0); Ռոբեն 90+1' (2:0)

"Բավարիա":
Նոյեր, Ռաֆինյա, Բոատենգ, Լահմ, Բադշտուբեր, Ռիբերի (Ալաբա 89'), Կրոս, Ռոբեն, Շվայնշտայգեր, Գոմես (Օլիչ 75'), Մյուլլեր
(Լուիս Գուստավո 67')

"Վոլֆսբուրգ":
Բենալյո, Շեֆեր, Ռուս, Ռիկարդո Ռոդրիգես, Ֆելիպե Լոպես, Կրիս (Джа-Чеул Ку 42'), Դեժագահ, Հասեբե (Պոլտեր 83'), Տրեշ, Իրաչեկ (Սիո 69'), Մանջուկիչ

Զգուշացումներ` 
Հասեբե 63'; Ռաֆինյա 79'


1-ին խաղակես



2-րդ խաղակես


Դիտումներ: 557 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 7
0  
4 Effenberg   (28.01.2012 23:29) [Նյութ]
mi ban aparz vor Gomezy es tmi hamar chi. Canr tanka.. lav grvats voch stexcagortz xax. ba vortexich lini.

+1  
3 Oliver   (28.01.2012 23:26) [Նյութ]
Հուսանք կամաց-կամաց կգարգավորվի թիմի խաղը: Զամրանալի էր Ռոբենի պասիվ խաղը: Ոչ մի սուր ու վտանգավոր գործողություն չնկատվեց հոլանդացու կողմից:

+1  
5 Rommel   (28.01.2012 23:54) [Նյութ]
Artak jan du qo harci patasxan@ tvecir ) Henc Robbeni individual u animast xaxna mez xangarum ... 1-in kesum inq@ cher xaxum, dra hamar lav einq xaxum ...
P.S mekel 1-in sezoni jamanak voch mek iran cher chanachum BL-um ... hima arden bolor timer@ u pashtpanner iran giten ...

Inq@ petqa timayin xaxa, te che CL voch mi depqum chenq haxti

+1  
6 Oliver   (29.01.2012 00:04) [Նյութ]
Ֆուտբոլային էգոիզմը Բավարիայի համար չէ: Ինչ-որ բան պետքա փոխել թիմի խաղում: Բոլորը գնդակը ստնալուն պես նայում են Ռոբենի կողմը, եթե ոչ հոլանդացու, ապա ֆրանսիացու: Պետք չի նման կերպ խաղալ, դա Բավարիայի խաղային փիլիսոփայության մեջ չի մտնում: Կարծում եմ որոշակի տակտիկական փոփոխությունա պետք կատարել թիմում: Ռոբենը շատ հանգիստա խաղում` կարծես իր տեղը թիմի հիմնկան կազմում միշտ ապահովված է:

+1  
7 Oliver   (29.01.2012 00:07) [Նյութ]
Ռոտացիա չկա թիմում: Կարծում եմ Ռոբենին պետք է ինչ-որ ժամանակ պահեստայինների նստարանին նստեցնել, ու հնարավորություն տալ ուրիշ ֆուտբոլիստների:
Մյուլլերին տեղաշարժի Ռոբենի տեղը,իսկ կենտրոնում հենակտայինի դիրքում Շվայնի, իսկ նրանից առաջ Կրոս ձախից Ռիբերի:

+1  
2 Oliver   (28.01.2012 23:25) [Նյութ]
Շատ կարևոր երեք միավոր: բայց ամեն դեպքում թիմը շատ դանդաղ ու ոչ կրակոտ ֆուտբոլա խաղում: Չեմ հասկանում ինչ պատահեց մեկ ամսվա ընթացքում????

0  
1 Rommel   (28.01.2012 23:22) [Նյութ]
Djvar xax er, bayc karevor haxtanak taranq

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0