Ուրբաթ, 19.04.2024, 01:02
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 24 » Բավարիան սառը պատերազմ է հայտարարում Բորուսիային
20:58
Բավարիան սառը պատերազմ է հայտարարում Բորուսիային
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն բավական կոշտ է արտահայտվել իրենց սկզբունքային մրցակցի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ փոխհարաբերությունների առնչությամբ:

Գերմանացին հայտարարել է, որ իրենք հոգնել են դորտմունդցիների հետ շարունակվող բանավոր «փոխհրաձգություններից» և ավելին՝ հետաքրքրված չեն այլևս իրենց մրցակիցների հետ լավ հարաբերությունների պահպանմամբ:

-«Բավարիան» հետաքրքրված չէ խաղաղ բանակցություններով, և այլևս ոչ մի հանդիպում չի լինելու ընթրիքի սեղանի շուրջ: Դա նշանակում է, որ այսուհետ չենք ճաշելու «Բորուսիայի» ղեկավարության հետ, ինչպես, սովորաբար, լինում էր Բունդեսլիգայի շրջանակում մեր թիմերի միջև կայանալիք խաղերից առաջ:

Կարծում եմ, նման մոտեցումն ավելի անկեղծ է, քան հանդիպումներ անցկացնելն ու ձևացնելը, թե, իբր, հարգում ենք միմյանց: Եթե դա խորացնելու է մեր ակումբների միջև սառը հարաբերությունները, թող որ այդպես լինի: Անցյալում մենք նման իրավիճակներ ունեցել ենք «Քյոլնի» և «Վերդերի» հետ: Մենք այստեղ ենք ոչ նրա համար, որպեսզի գրկախառնվենք մեկս մյուսի հետ,-շեշտել է Ռումենիգեն, որի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Դիտումներ: 397 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0