Չորեքշաբթի, 24.04.2024, 23:55
Գլխավոր » 2014 » Մայիս » 5 » «Բավարիան» տուգանելու է Բոատենգին
16:54
«Բավարիան» տուգանելու է Բոատենգին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը տուգանվելու է ակումբի ղեկավարության կողմից` Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի «Համբուրգի» դեմ խաղում (4:1) ցուցաբերած պահվածի համար: 

Հանդիպման 86-րդ րոպեին Բոատենգը մրցակցի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայային հարվածելու փորձի համար կարմիր քարտը ստացավ: «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումմենիգեի կարծիքով` նման խախտումը չափազանց տգեղ է և կարգապահական նորմերի ոտնահարում:

Հավելենք` Բոատենգի տուգանքի չափի մասին դեռևս տեղեկատվություն չկա:

Allsport.am

 

Դիտումներ: 384 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0