Ուրբաթ, 19.04.2024, 14:14
Գլխավոր » 2013 » Փետրվար » 28 » ԲԱՎԱՐԻԱՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՐԵՑ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ
01:38
ԲԱՎԱՐԻԱՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՐԵՑ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում Բավարիան սեփական հարկի տակ Արիեն Ռոբենի խփած միակ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ գործող գավաթակիր Դորտմունդի Բորուսիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մյունխենյան ակումբը ողջ խաղի ընթացքում ավելի լավ էր նայվում քան մրցակիցը: Հաշիվը ավելի տպավորիչ դարձնելու համար Բավարիան ուներ մի քանի ռեալ հնարավորություններ, սակայն նպաստավոր դիրքերից գնդակը մրցակցի դարպասը չկարողացան ուղարկել` Տոնի Կրոսը, Մարիո Մանջուկիչը, Դանտեն և Թոմաս Մյուլլերը: Բորուսիան ողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ լրջորեն անհանգստացնել Մանուել Նոյերին:
Բավարիան նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում Բորուսիայից կրած 5 պարտությունների դիմաց կարողացավ արժանի ռևանշի հասնել սկզբունքային մրցակցի նկատմամբ և վերջինիս դուրս թողնել Գերմանիայի գավաթի խաղարկությունից: Այդպիսով մյունխենյան ակումբը իր հիմնադրման 113 տարելիցի կապակցությամբ հիանալի նվեր մատուցեց իր երկրպագուներին:

ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ 1:0
գոլ` Ռոբեն 43'




Դիտումներ: 531 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 1
0  
1 MelsRob126   (01.03.2013 19:08) [Նյութ]
Tekuz 1:0 haxtec,bayc lav xaxac,bolor dirqerum gerazanc,ev iranc timayin xax@ arden shat goler ein irencic nerkayacnum,vorovhetev timayin xaxacin

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0