Հինգշաբթի, 25.04.2024, 02:34
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 14 » «Բավարիայի» նախագահը չկարողացավ զսպել արցունքները
14:56
«Բավարիայի» նախագահը չկարողացավ զսպել արցունքները
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր այն մասին, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից, քանի որ իրեն աջակցում են ակումբի անդամներն ու երկրպագուները:

Ակումբի ղեկավարների տարեկան ժողովի ժամանակ ներկաները ցույց տվեցին իրենց աջակցությունը Հյոնեսին:

70-ականներին «Բավարիայի» կազմում 200-ից ավելի հանդիպում անցկացրած նախագահին ողջունեցին հոտնկայս ծափահարություններով և նրա անվան վանկարկումներով.«Ես այս ակումբին կծառայեմ մինչև այն պահը, երբ այլևս չեմ կարողանա շնչել»,- հուզված ասել է Հյունեսը:

Հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ նախագահին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափսերի հարկային չարաշահումների համար: Նշենք, որ Հյոնեսի օրեք «Բավարիան» ցույց է տվել 113-ամյա պատմության ընթացքում լավագույն ֆինանսական ցուցանիշները:

Totallfootball.am

Դիտումներ: 468 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0