Հինգշաբթի, 28.03.2024, 12:12
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 7 » ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԿԳՈՀԱՑՆԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
20:01
ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԿԳՈՀԱՑՆԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Այսօր անչափ հետաքրքիր խաղ է սպասվում Մյունխենի Բավարիայի երկրպագուներին: Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Բավարիան սեթական հարկի տակ ընդունելու է ֆրանսիական Լիլին: Առաջնության սկզբում Լիլը համարվում էր խմբի ֆավորիտներից մեկը Վալենսիային հավասար, իսկ աժմ Լիլը գրեթե հնարավորություն չունի անցնելու հաջորդ փուլ:


Ֆրանսիայի առաջնույունում Լիլի գործերը այդքան էլ վատ չեն ընդանում, թիմը գտնվում է ութերորդ հորիզոնականում, բայց առաջատարից 5 միավոր է հետ մնում: Իսկ վերջին երկու խաղերում էլ տարել է հաղթանակներ:

Իսկ ահա Բավարիան, ինչպես հայտնի է միանձնյա գլխավորում է Բունդեսլիգան: Չնայած այդ փաստին Բավարիան մերթ ընդ մերթ զարմացնում է իր երկրպագուներին: Ջախջախիչ հաղթանակներից հետո կարող է պարտվել ոչ այդքան ուժեղ մրցակիցներին: Հաղթելով Իսպանական գրանդ հանդիսացող Վալենսիային, Բավարիան անմիջապես հաջորդ տուրում պարտվեց չորրորդ զամբյուղում գտնվող ԲԱՏէ-ին, այն էլ 3:1 հաշվով:

Բավարիան, Վալենսիան և ԲԱՏԷ-ն ունեն վեցական միավոր և ուստի այս խաղում Բավարիայի համար հաղթանակն ուղղակի անհրաժեշտություն է:

Թիմերի նախնական կազմերը:

Բավարիա: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա, Մարտինես, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Ռիբերի, Ռոբեն, Պիսարո:

Լիլ: Լանդրո, Բոնարտ, Բասա, Շեջու, Դեբյուշի, Ռոզանալ, Բալմոն, Մարտեն, Կալու, Նոլան Ռու, Պայե:
Դիտումներ: 448 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0