Ուրբաթ, 26.04.2024, 02:38
Գլխավոր » 2014 » Մարտ » 3 » Այսօր «Բավարիա»-ի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադրման 3-րդ տարեդարձն է
14:25
Այսօր «Բավարիա»-ի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադրման 3-րդ տարեդարձն է
Երեք տարի առաջ սկսեցի իրականացնել իմ վաղուցվա գաղափարը` համախմբել հայ «բավարացիներին»: Այդ ճանապարհին առաջին լուրջ քայլը «Բավարիա»-ի առաջին հայալեզու երկրպագուների կայքի ստեղծումն էր: 2011 թվականի մարտի 3-ին, bavaria-munchen.do.am կայքումտեղադրվեց առաջին նյութը: Դրանից հետո քիչ-քիչ սկսեցին հայտնվել առաջին հայ «բավարացիները»: Բազմաթիվ անձնուրաց և այս գաղափարին նվիրված մարդկանց հետ կարողացանք ուս-ուսի տալ և մեծ քայլերով զարգացնել մեր սիրելի ֆան ակումբը, որ ավելին է քան ֆան ակումբը կոչվածը: Այստեղ ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ, ծանոթացա բավականին հետաքրքիր մարդկանց հետ, որի համար կրկնակի երջանիկ եմ: Ուրախ եմ, որ լավ գործ ենք կատարել: Այն կատարել ենք բոլորով, սիրով: Առանց բացառության բոլորդ Ձեր ներդրումն ունենք «Բավարիա»-ի առաջին հայկական ֆան ակումբի կայացման և զարգացման գործում: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ կաք և շարունակում եք աջակցել, մաս կազմել մեր մեծ ընտանիքին: Ներկայումս «Բավարիա»-ի հայկական ֆան ակումբը մեր հանրապետությունում ամենաակտիվ ֆան շարժումներից մեկն է և շարունակում է օրեցօր զարգանալ և նկատելի դառնալ նաև միջազգային ասպարեզում: Դրա վառ ապացույցը դարձավ այն, որ «Բավարիա»-ի «DIE ROTEN FANS» միջազգային պաշտոնական ֆան-ակումբը առաջարկեց բացել իր հայկական մասնաճուղը, որը հենց մեր ֆան ակումբն է: Մենք «DRF» ֆան ակումբի կազմի մեջ ներգրավվեցինք, որպես «Բավարիա»-ի առաջին հայկական ֆան շարժում: «Die Roten Fans Fanclub»-ը աշխարհում համարվում է «Բավարիա»-ի ամենաինտերնացիոնալ ֆան ակումբներից մեկը և ինչպես ողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Գերմանիայում վայելում է մեծ հեղինակություն: Այս ֆան ակումբը իր մեջ ներառում է հիմնականում հետխորհդրային երկրների հանրապետությունների ֆան շարժումները: Այստեղ էլ մեր ֆան ակումբը առանձնանում է իր երկրպագուների յուրահատուկ բանակով, անզուգական և ակտիվ աջակցությամբ: 


Շնորհավորում եմ բոլորին...

Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադիր նախագահ ` Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 556 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0