Հինգշաբթի, 18.04.2024, 06:14
Գլխավոր » 2012 » Փետրվար » 23 » ԲԱԶԵԼ -ԲԱՎԱՐԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12:41
ԲԱԶԵԼ -ԲԱՎԱՐԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` Բազել-Բավարիա (1:0) խաղից հետո Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ իր թիմը կարող է շրջանցել Բազելին:

"Այսօր մենք բավականաչափ պասիվ  էինք մրցակցի դարպասների մոտ և բավականաչափ սխալներ գործեցինք: Ահազանգն արդեն եղել է, սակայն առջևում պատասխան հանդիպումն է, և դեռ կարող ենք շտկել իրավիճակը:

 Նման իրավիճակի ես արդեն հանդիպել եմ իմ մարզչական կարիերայում: Մենք միանշանակ ի զորու ենք սեփական հարկի տակ Բազելին հաղթել 2:0 հաշվով", ասել է Հայնկեսը:

Իսկ ահա  Բազելի գլխավոր մարզիչ Հեյկո Ֆոգելը նշել է, որ իր թիմը պատասխան խաղում կձգտի գոլ խփել և բարդացնել  մրցակցի խնդիրը:

 "Առաջին խաղակեսում ցուցադրած խաղն ինձ այնքան էլ չգոհացրեց. հարձակման գծում բարդ խնդիրներ չէինք առաջադրում մրցակցին: Գիտակցում ենք, որ սա ընդամենը գործի կեսն է, սակայն թիմը ներդաշնակ էր խաղում:

 Ամեն օր մենք հաճույք ենք ստանում մեր աշխատանքից, ինչը պետք է մի օր արդյունք տա: Այս հաղթանակը դեռ չի նշանակում, որ մենք հաջորդ փուլում ենք, սակայն մեր թիմը կարողանում է հյուրընկալվելիս գոլ խփել: Եթե հաջողվի Մյունխենում աչքի ընկնել, ապա Բավարիայի խնդիրը շատ կբարդանա",նշել է Ֆոգելը


Դիտումներ: 559 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 2
+1  
2 Oliver   (23.02.2012 21:53) [Նյութ]
Ճիշտես!!! Ով-ով, բայց Վոգելը հինգ մատի պես գիտի Բավարիային, իսկ դա քիչ բան չի: Ես կասեի վտանգավորա:

0  
1 Rommel   (23.02.2012 19:51) [Նյութ]
Vogel@ Bavariayi mankapatanekan marzichnerica exel ... Schweinsteiger@, Lahm@, Badstuber@, Muller@ ev ayloq poqr tariqum es marzichi dzeri takov en ancel )

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0