Շաբաթ, 20.04.2024, 02:50
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 12 » ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ.«ԲԱՎԱՐԻԱՅԻ ՄԱՐԶԻՉԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԱԹԵՈՒՍԸ»
00:56
ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ.«ԲԱՎԱՐԻԱՅԻ ՄԱՐԶԻՉԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԱԹԵՈՒՍԸ»
         
 
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը  կարծում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում համապատասխան կլիներ Բուլղարիայի ազգային ընտրանու ներկայիս մարզիչ լեգենդար Լոթար Մաթեուսը: Այդ մասին «Կայզեր» Ֆրանցը հայտարարել է sky հեռուստալիքին տրված հարցազրույցի ժամանակ:

«Լոթարը այն մարդն է, ում կարելի է վստահել հարյուր տոկոով: Կարծում եմ Մաթեուսը հանդիսանում է հիանալի մարզիչ: Եթե նա գլխավորի ակումբը,ապա կստանա Հյոնեսի և Ռումենիգեի աջակցությունը»,-նշել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ Բեկենբաուերը  նման համոզմունք էր հայտնել Կլինսմանի հարցում: Հենց նրա նախաձեռնությամբ գերմանացի երիտասարդ մասնագետը հրավիրվեց 
«Բավարիա», սակայն ինչպես հետագայում հայտնի դարձավ Կլինսի մյունխենցիների սպասելիքները չարդարացրեց  և հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:
Դիտումներ: 563 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Rommel   (12.04.2011 15:55) [Նյութ]
Heinckes-ic heto karelia ...
Mattaus-@ Bavariayi legendna , Gvardiolan el Barcelonayi , teseq, te inch kargin tima sarqel ...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0