Չորեքշաբթի, 24.04.2024, 11:03
Գլխավոր » 2013 » Հունիս » 21 » Բենզեմային եւ Ռիբերիին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում
17:33
Բենզեմային եւ Ռիբերիին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին եւ հարձակվող Քարիմ Բենզեման կկանգնեն դատարանի առաջ՝ անչափահաս մարմնավաճառի հետ սեռական կապ ունենալու գործով, հաղորդում է sport24.fr-ն։

Ֆուտբոլիստները չեն ընդունում իրենց մեղքը։ Օրինապահ մարմինները պարզել են, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին 2009-ին երկու անգամ օգտվել է անչափահաս Զախիայի ծառայություններից։ Առաջին հանդիպման համար Ռիբերին 700 եվրո է վճարել։ Երկրորդ հանդիպման ժամանակ Զախիան նրան անվճար է սպասարկել։

Ռիբերին չի թաքցնում իր կապը Զախիայի հետ, սակայն պնդում է, որ իրենց հարաբերությունները հիմնված չէին փողի վրա։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային կասկածում են 2008-ին նույն աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ։

NEWS.am Sport
Դիտումներ: 533 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0