Շաբաթ, 20.04.2024, 18:30
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 19 » ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԵՆ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ
16:48
ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԵՆ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ

Դորտմունդի Բորուսիայի լեհ լեգիոներները հայտարարել են, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Բավարիա-Ռեալ դիմակայությունում երկրպագելու են իրենց սկզբունքային մրցակցին` Մյունխենի Բավարիային: 

"Ես երկրպագելու եմ Բավարիային, քանի որ այն գերմանական ակումբ է: ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Գերմանիային միավորներ են հարկավոր",Բորուսիայի լեհ պաշտպան  Լուկաշ Պիշչեկի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Բորուսիայի մյուս լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չէր ցանկանա ականատես լինել Բարսելոնա-Ռեալ եզրափակչի:

"Չեմ ցանկանում  դիտել իսպանական եզրափակիչ: Կարծում եմ Բավարիան կհաղթահարի Ռեալի արգելքը",ասել է Լևանդովսկին:

Բավարիային եզրափակչում ցանկանում է տեսնել նաև դորտմունդցիների մեկ այլ լեհ ֆուտբոլիստ` Յակուբ Բլաշիկովսկին:

"Գերմանական ֆուտբոլի համար շատ կարևոր է , որպեսզի Բավարիան հասնի եզրափակիչ: Միանշանակ երկրպագելու եմ Բավարիային և հուսով եմ, որ նրանք կհաղթեն Ռեալին: Չնայած, որ Ռեալը նույնպես բավականին բարձրակարգ թիմ է և կարող է հաղթել Բավարիային', նշել է Բլաշիկովսկին:

Դիտումներ: 513 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 3
0  
3 Rommel   (20.04.2012 22:12) [Նյութ]
Dortmundciner@ maladec klinen, ete Europayum inch vor hajoxutyan hasnen, voch te xmbic durs trnen ... Orinak vonc vor Schalken hasav CL i 1/2 final

0  
2 khcho-muller   (20.04.2012 09:44) [Նյութ]
Karevor@ reali futbolistner@ mer het linen

0  
1 Oliver   (19.04.2012 16:56) [Նյութ]
Կեցցեն դորտմունդցիները: German UNIT: Olle Jetzt kommt der BVB 09

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0