Հինգշաբթի, 28.03.2024, 23:08
Գլխավոր » 2012 » Փետրվար » 25 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.23-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
11:47
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.23-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
Բունեսլիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոնության հավակնորդ` Մյունխենգլադբախի "Բորուսիան" սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել "Համբուրգի" նկատմամբ: Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց`Մայկ Հանկեն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասնում Թոլգայ Արսլանի շնորհիվ հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման մնացած հատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեց և արդյունքւմ գրանցվեց ոչ-ոքի` 1:1:
Շաբաթ և կիրակի կկայանան տուրի մնացած հանդիպումները: Տուրի երկու կենտրոնական հանդիպումները կկայանան վաղը: Առաջատար Դորտմունդի "Բորուսիան" սեփական հարկի տակ կհյուրընկալի "Հանովերին": Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ներկայումս չեմպիոնության համար մղվող մրցապայքարում` "Բորուսիան" համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդը: Ինչ վերաբերվում է "Հանովերին", ապա թիմը հանդիպմանը կներակայանա բավականին լավ տրամադրությամբ, քանի որ Միրկո Սլոմկայի սաները, այս խաղից առաջ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում երկու խաղերի արդյունքում հաղթահարեցին բելգիական "Բրյուգեի" արգելքը և անցան հաջորդ փուլ: Ընթացիկ մրցաշրջանում այս երկու թիմերն էլ ցուցադրում են բավականին հետաքրքիր ֆուտբոլ: 
Տուրի կարևորագույն հանդիպումը կկայանա Մյունխենի "Ալիանց Արենա" մարզդաշտում, ուր միմյանց առճակատման դուրս կգան չեմպիոնական սկուտեղի համար պայքարող` "Բավարիան" և "Շալկե 04"-ը: Այս հանդիպումը հատկապես կարևոր է "Բավարիայի" համար, որը վերջին ժամանակում խորը ճգնաժամ է ապրում: Թիմը իրար հետևից տանուլ է տալիս կարևորագույն հանդիպումները: Նախորդ տուրում "Ֆրայբուրգի" հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Յուպ Հայնկեսի սաները համարձակվեցին ձախողվել նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի փուլի` "Բազելի" հետ առաջին խաղում: Բավարական կոլեկտիվում անառողջ մթնոլորտ է տիրում և այն արդեն կամաց-կամաց դառնում է հասարակության քննարկման առարկան: Դրա վառ օրինակն էր "Բազելի" հետ խաղից հետո հանդերձարանում Մյուլլերի և Բադշտուբերի միջև ծագած վեճը:
Ի տարբերություն մյունխենցիների "Շալկե 04"-ի գործերը լավ են ընթանում նախորդ տուրում Հուբ Ստեվենսի սաները սեփական հարկի տակ` 4:0 հաշվով ոչնչացրեցին "Վոլֆսբուրգին", իսկ հինգշաբթի օրը Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակում լրացուցիչ ժամանակում` 3:1 հաշվով առավելության հասան Պլզենի "Վիկտորիայի" նկատմամբ և նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր: Գելզենկիրծենցիները այդ խաղում բավականին մեծ ուժեր ծախսեցին, որը կարող է վատ անդրադառնալ "Բավարիայի" հետ խաղում: 

24.02
Բորուսիա Մ - Համբուրգ 1:1
Գոլեր` Հանկե 46' - Արսլան 56'

25.02

18:30 Աուգսբուրգ - Հերտա 

18:30 Քյոլն - Բայեր

18:30 Մայնց - կայզերսլաուտեռն

18:30 Վոլֆսբուրգ - Հոֆենհայմ

18:30 Շտուտգարտ - Ֆրայբուրգ

21:30 Վերդեր - Նյուրնբերգ

26.02

18:30 Բավարիա - Շալկե 04

20:30 Բորուսիա Դ - Հաննովեր





Դիտումներ: 509 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
+1  
1 Naki   (25.02.2012 22:09) [Նյութ]
vochinch,,,,bolor timeri mot el chgnajam linum a, : Hamozvac em khaxtaharenq et chgnajam@ u knvachenq Bolor hnaravor titxosner@.............. FC Bayern Munchen, Ich Liebe Dich.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0