Ուրբաթ, 29.03.2024, 08:37
Գլխավոր » 2012 » Մարտ » 3 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.24-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
12:15
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.24-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
Այսօր կկայանան Բունդեսլիգայի հերթական տուրի հանդիպումները: Փետրվարի 28-ին և 29-ին ՖԻՖԱ-ի օրացույցով  ընկերական հանդիպումների օր էր, ինչից օգտվելով էլ ազգային հավաքականներն անցկացրեցին ընկերական հանդիպումներ: Այդ կապակցությամբ Գերմանիա Ֆուտբոլի Միությունը ուրբաթ օրվա  խաղը տեղափոխեց շաբաթ օր:

24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը միանշանակ` Բայերի և Բավարիայի դիմակայությունն է: Նախորդ տուրում երկու թիմերն էլ միևնույն հաշվով հաղթանակներ տոնցին իրենց մրցակիցների նկատմամբ: Լևերկուզենիցները հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Քյոլնի դարպասը, իսկ Բավարիան նույն հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեց չեմպիոնության հավակնորդներից` Շալկե 04-ին: 
Թիմերը խաղին կմոտենան մի շարք կադրային խնդիրներով: Բավարիայի կազմում հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի Շվայնշատյգերը` ճիշտ է նա արդեն սկսել է թիմի հետ մարզումներ անցկացնել, սակայն դեռ լիովին պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալու համար: Հարցականի տակ է Ռիբերիի և Լահմի մասնակցությունը ,որոնք նույնպես թեթևակի վնասվածքներ ունեն:
Ինչ վերաբերվում է Բայերին, ապա լևերկուզենյան ակումբի կազմում հանդիպումը բաց կթողնի Գերմանիա-Ֆրանսիա ընկերական խաղում վնասվածք ստացած գերմանացի Անդրե Շյուռլեն: Նույն պատճառով հանդես չի կարողանա գալ թիմի խորվաթ պաշտպան Վեդրան Չորլուկան, ով Խորվաթիա-Շվեդիա հանդիպման առաջին խաղակեսում ստացած ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը: 

Առաջնության առաջատար` Դորտմունդի Բորուսիան "Սիգնալ Իդունա Պարկ" մարզդաշտում կհյուրընկալի Մայնցին: Իսկ Շալկեն կհյուրընկալվի առաջնության ետնապահ` Ֆրայբուրգին: 
Երրորդ հորիզոնականում ընթացող Մյունխենգլադբախի Բորուսիան իր հանդիպումը կանցկացնի վաղը: Լուսիեն Ֆավրեի սաները դժվարին արտագնա հանդիպում է սպասվում Նյուրնբերգում: 



Դիտումներ: 514 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
+1  
1 Yorlo   (03.03.2012 12:56) [Նյութ]
Esor Bayerin ckrelui iravunq chunenq. Araj bayern BAAAAAAYERRRRRRR!!!! BAAAAAAAAAAAAAYYYYYYYYEEEEEEERRRRRRRRNNNNNN

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0