Հինգշաբթի, 25.04.2024, 02:50
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 26 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն դժվարին խաղում հաղթեց «Հերտա»-ին. տեսանյութ
19:34
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն դժվարին խաղում հաղթեց «Հերտա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում երկրի գործող չեմպիոն Բավարիա-ն հյուրընկալեց Հերտա-ին: Թվում էր, թե մյունխենցիների հեշտ հաղթանակը ապահովված է, սակայն բեռլինյան ակումբը այդ կապակցությամբ այլ կարծիքի էր: Արդեն 4-րդ րոպեին Ադրիան Ռամոսը գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը: «Բավարիա»-ն երկար ժամանակ չէր կարողանում խոցել մրիցակցի դարպասը: Գվարդիոլան Ռոբենի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարիո Մանջուկիչին, ով վերջապես 30-րդ րոպեին մյունխենցիների առավելությունը վերածեց գոլի: Սակայն այդքանով խորվաթ ռմբարկուն չբավարարվեց և 51-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Հիանալի աշխատեց նաև Գվարդիոլայի մյուս փոխարինումը: Կրոսի փոխարեն խաղադաշտում հայտնված Գյոտցեն` երրորդ անգամ խոցեց «Հերտա»-ի դարպասը: Այնուամենայնիվ պետք է արժանին մատուցել բեռլինյան ակումբին, որը քիչ անց կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չկարողացավ: «Բավարիա»-ն տոնեց իր հերթական հաղթանակը և շարունակում է միանձնյա գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: 

«Բավարիա» - «Հերտա»`3:2
Գոլեր` Մանջուկիչ 30', 51', Գյոտցե 54' – Ռամոս 4', Բեն-Հատիրա 58' 



Դիտումներ: 471 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 2
+1  
2 MANVEL1997   (26.10.2013 22:30) [Նյութ]
biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin

+1  
1 AnyHa   (26.10.2013 19:44) [Նյութ]
biggrin biggrin biggrin biggrin biggrin smile uraaaaaaaaaaaaaaaaaaa haxtecinqqqqqqq tongue tongue

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0