Երկուշաբթի, 23.10.2017, 21:48
Գլխավոր » 2014 » Սեպտեմբեր » 24 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Պադերբոռն»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ
00:09
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Պադերբոռն»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ

Բունդեսլիգայի 5-րդ տուր մեկնարկեց երեքշաբթի օրը կայացած 4 հանդիպումով:  Գործող չեմպիոն «Բավարիա»-ն սեփական խաղադաշտում հյուրընկալեց առաջնության առաջատար «Պադերբոռն»-ին:  Արդեն 8-րդ րոպեին Մարիո Գյոտցեն առաջ մղեց մյունխենցիներին, իսկ 6 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելութունը:  Աշխույժ մեկնարկից  հետո բավարացիները գցեցին խաղի տեմպը և սկսեցին ուժեր խնայել, որի հետևանքով երկար ժամանակ լուսատախտակի վրա հաշիվը չէր փոխվում: Այդպես շարունակվեց մինչև 78-րդ րոպեն, երբ կրկին գործի դրվեց բավարական «մեքենան»:  Երրորդ գոլը կրկին իր հաշվին գրանցեց Մարիո Գյոտցեն, իսկ խաղի վերջակետը դրեց Թոմաս Մյուլլերը, ով եզրափակեց Արյեն Ռոբենի հիանալի փոխանցումը: 

Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն վաստակեց 11 միավոր ստանձնեց առաջնության առաջատարի դերը: 

«Բավարիա» - «Պադերբոռն»`4:0
Գոլեր` Գյոտցե 8’, 78, Լևանդովսկի 14, Մյուլլեր 85’

«Վերդեր» - «Շալկե 04»`0:3
Գոլեր`Մայեր 48’, Նոյշտատդեր 51’, Բարնետա 85’

«Այնտրախտ» - «Մայնց»`2:2
Գոլեր` Մայեր 45’, Սեֆերովիչ 82’ - Հոֆման 41’, Օկազակի 44’ 

«Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»`3:3
Գոլեր` Ֆիրմինո 44’, Ռուդի 63’, Վեստերգարդ 90’ - Ֆրանց 31’, 33’, Դարիդա 75’ (11մ)

 

 

Դիտումներ: 203 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ
Որ մասնագետին կցանկանայիք տեսնել հաջորդ մրցաշրջանում որպես Բավարիայի նոր մարզիչ

Պատասխաններ: 1

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0