Շաբաթ, 20.04.2024, 16:05
Գլխավոր » 2012 » Մարտ » 25 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ՀԱՆՆՈՎԵՐԻՆ
13:33
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ՀԱՆՆՈՎԵՐԻՆ

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող Մյունխենի Բավարիան սեփական "Ալիանց Արենա" մարզադաշտում ընդունել էր Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքար մղող Հանովերին: Համառ պայքարում մյունխենցիները կարողացան 2:1 հաշվով կարևորագույն հաղթանակ տոնել մրցակցի նկատմամաբ:

39-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Տոնի Կրոսը, իսկ 68-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մարիո Գոմեսը:  Խաղավարտից 16 րոպե առաջ հյուրերին Դիդիե Յա Կոնանի ջանքերով հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին հանովերիցներին անել չհաջողվեց: Բավարիան այս հաղթանակից հետո Դորտմունդի Բորուսիայի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի, սակայն դորտմունդցիները այս տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր: Յուրգեն Կլոպի սաները կհյուրընկալվեն Քյոլնին: Հանդիպումը կսկվի Երևանի ժամանակով 20:30-ին:

Առաջատարների խմբում ընթացող Մյունխենգլադբախի Բորուսիան սեփական հարկի տակ անակընկալ պարտություն կրեց Հոֆենհայմից և նահանջեց 4-րդ հորիզոնական, քանի որ թիկունքում գտնվող Շալկե 04-ը իր հանդիպումը հաղթանակով ավարտեց:

Գելզենկիրխենցիները սեփական հարկի տակ Կլաաս-Յան Հունտելարի դուբլի շնորհիվ պարտության մատնեցին Լևերկուզենի "Բայերին":

Տուր 27

«Բավարիա» – «Հաննովեր-96» 2:1

գոլեր` Կրոս 36' Գոմես 68'- Յա Կոնան 74'

"ԲԱՎԱՐԻԱ": Նոյեր - Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա - Լուիս Գուստավո, Կրոս - Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի - Օլիչ

Մարզիչ: Հահնկես

"ՀԱՆՆՈՎԵՐ": Ցիլեր - Չերունդոլո, Էգիմանն, Հագի, Պանդեր - Պինտու, Շտինդլ, Ռաուշ, Շլաուդրաֆ - Դիուֆ, Աբդելաուե
Մարզիչ: Սլոմկա


 

«Բորուսիա» Մ – «Հոֆենհայմ»  1:2

գոլեր` Ռոյզ 38'- Ֆիրմինո 77' ,Վուկչևիչ 79'

«Վերդեր» – «Աուգսբուրգ»  1:1

գոլեր` Ֆուլլկրուգ 61' - Վերհագ 90+2'

«Մայնց»  – «Հերտա» 1:3

գոլեր`  Չուպո-Մոտինգ 58 ' -Բեն Հաթիրա 41', Ռամոս 52' ,69'

«Ֆրայբուրգ»  – «Կայզերսլաուտերն»  2:0

գոլեր` Գեդե 8' , Մակիադի 14'

 

 

Դիտումներ: 503 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0