Հինգշաբթի, 28.03.2024, 21:47
Գլխավոր » 2012 » Հուլիս » 5 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՄԱՐԿՈ ՌՈՅՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
10:43
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՄԱՐԿՈ ՌՈՅՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Մյունխենգլադբախի Բորուսիայի կիսապաշտպան Մարկո Ռոյսը 2011/12 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն մարզիչի տիտղոսին է արժանացել Մյունխենգլադբախի Բորուսիայի գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրեն:Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստները:

Մարկո Ռոյսը ստացել է ձայների 30 % և շրջանցել է Բավարիայի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերիին (16,3%) և Շալկե 04-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելաարին(12,5%):
Մրցաշրջանի լավագույն նորեկ է ճանաչվել Դավիդ Ալաբան(27,4%), նրան հետևում են Մյունխենգլադբախի Բորուսիայի երկու ֆուտբոլիստներ` Պատրիկ Հերմանը(16,6%) և Մարկ-Անդրե տեր Շտեգենը (12,5%):

Մարզիչների շարքում լավագույնն է ճանաչվել Մյունխենգլադբախի Բորուսիայի շվեյցարացի մարզիչ Լուսիեն ֆավրեն(43.3%), ով շրջանցել է Դորտմունդի "Բորուսիայի" մարզիչ յուրգեն Կլոպին (38,5%):
Լուսիեն Ֆավրեն, ով նախորդ մրցաշրջանում գլադբախցիներին օգնեց զբաղեցնել 4-րդ տեղը`ակումբւ հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2015 թվականը:

"Ես  մեծ անհամբերությամբ սպասում եմ նոր մարտահրավերների",-ասել է ֆավրեն, ում թիմը ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության իրավունք է վաստակել:  

Բունդեսլիգայի 2011/12 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Դարպասպահ

Մարկ Անդրե տեր Շտեգեն (Բորուսիա Մ)

Պաշտպաններ

Ֆիլիպ Լահմ(Բավարիա)
Մաթս Հյումելս (Բորուսիա Դ)
Դանտե (Բորուսիա Մ)
Լուկաշ Պիշչեկ (Բորուսիա Դ)

Կիսապաշտպաններ

Ֆրենկ Ռիբերի (Բավարիա),
Դավիդ Ալաբա (Բավարիա)
Սինդզի Կագավա (Բորուսիա Դ)
Մարկո Ռոյս (Բորուսիա Մ)

Հարձակվողներ

Կլաս-Յան Հունտելաար(Շալկե 04)
Մարիո Գոմես (Բավարիա)
Դիտումներ: 594 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0