Երեքշաբթի, 19.03.2024, 06:17
Գլխավոր » 2012 » Մարտ » 31 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ."ԽԵԼԱՀԵՂ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ" ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ."ԲՈՐՈՒՍԻԱ" - "ՇՏՈՒՏԳԱՐՏ"` 4:4
11:29
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ."ԽԵԼԱՀԵՂ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ" ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ."ԲՈՐՈՒՍԻԱ" - "ՇՏՈՒՏԳԱՐՏ"` 4:4

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի առաջին խաղում առաջատար Դորտմունդի "Բորուսիան" հյուրընկալել էր եվրագավաթային գոտու համար պայքար մղող "Շտուտգարտին": Ինչպես և սպասելի էր  դաշտի տերերը առաջին րոպեներից տիրեցին խաղային առավելության և "կրակի" տակ պահեցին մրցակցի դարպասը:

Դորտմունդիցները շատ արագ կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն ամեն անգամ գնդակը հրաշքով չէր հայտնվում շվաբների դարպասում: Նախ դորտմունդցի Ռոբերտ Լևանդովսկու հարվածից հետո դատարկ դարպասից գնդակը դուրս հանեց պաշտպան Նիդերմայերը, ապա Կեվին Գրոսկրոյցի հուժկու կրակոցից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Չիրացրած պահերից հետո Բորուսիան կարող էր պատժվել,  սակայն հյուրերի հարձակվող Վեդադ Իբիշևիչը մեն-մենակ հայտնվելով "Բորուսիայի" դարպասապահի առջև համարձակվեց չխոցել այն: Դրանից հետո անմիջապես գործեց ֆուտբոլում չգրված կանոնը և 33-րդ րոպեին Շինջի Կագավայի ջանքերով առաջնության առաջատարները առաջ անցան հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դորտմունդցի ֆուտբոլիստները ավելի տպավորիչ դարձրեցին իրենց առավելությունը: 49-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Բլաշիկովսկին: Երկորդ խփած գնադկից հետո և խաղադաշտում ծավալվող իրադարձություններից ելնելով կարելի էր դատել, որ "Բորուսիան" այդ երեկո վաստակելու է իր հերթական երեք միավորը:  Սակայն հանդիպման վերջին 20 րոպեն ընթացավ թրիլլերային սցենարով: Այն ինչ կատարվեց խաղի վերջում դա պարզապես կարելի է դասել ֆուտբոլային անհավանական պատմությունների շարքին:

"Շտուտգարտը" իր մեջ ուժ գտավ և ոչ միայն վերականգնեց հաշվի տարբերությունը, այլև կարողացավ առաջ անցնել: 71-րդ րոպեին առաջին պատասխան գդնակը մրցակցի դարպասը ուղարկեց Իբիշևիչը, իսկ  77-րդ և 79-րդ րոպեներին Շիբերի  դուբլի շնորհիվ Բունդեսլիգայի առաջատարը հայտնվեց հետապնդողի դերում:

"Բորուսիան" շոկային 10 րոպեներից հետո սթափվեց և 81-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Հումելսի դիպուկ հարվածից հետո վերականգնեց հավասարակշոռթւունը: Խփած գնդակից հետո տանտերերը ողջ թիմով առաջ նետվեցին և փորձեցին խփել հաղթական գնդակը: Իհարկե 87-րդ րոպեին նրանց հաջողվեց խոցել Սվեն Ուլրեյխի պաշտպանած դարպասը, բայց ինչպես հետագայում պարզվեց դա ամենևին էլ հաղթական գնդակ չէր: Մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին հյուրերը ցուցաբերեցին գերկամային որակներ և Կրիստիան Գենտների շնորհիվ փրկվեցին պարտությունից` 4:4: Մրցավարը անմիջապես դադարեցրեց հանդիպումը և նույնիսկ մի քանի վայրկյան շուտ:

Այսպիսով "Բորուսիան" երկու թանկարժեք միավոր կորցերց և եթե այսօր թիկունքում գտնվող "Բավարիան" կարողանա հաղթել իր մրցակցին, ապա "Բորուսիայի" և "Բավարիայի" միջև միավորների տարբերությունը կհասնի 3 միավորի: Այժմ դորտմունդցիները 28 խաղից հետո վաստակած 63 միավորով առաջինն է, իսկ Բավարիան 27 խաղից հետո 57 միավորով երկրորդն է:

Նշենք, որ Մյունխենյան ակումբը այսօր կհյուրընկալվի Նյուրնբերգին: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 17:30 րոպեին:

 

Մարտի 30.22:30

"ԲՈՐՈՒՍԻԱ " Դ - "ՇՏՈՒՏԳԱՐՏ" - 4:4 (1:0)
Գոլեր`: Կագավա 33' (1:0); Բլաշիկովսկի 49' (2:0); Իբիշևիչ 71' (2:1); Շիբեր 77' (2:2); Շիբեր 79' (2:3); Հումելս81' (3:3); Պերիշիչ 87' (4:3); Գենտներ 90+2' (4:4)

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ


ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ
Դիտումներ: 504 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0