Ուրբաթ, 19.04.2024, 01:53
Գլխավոր » 2012 » Հունիս » 22 » ԲՈՒՆԴԵՍԹԻՄԻՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է ԲԱԺԱՆՈՒՄ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻՑ
17:54
ԲՈՒՆԴԵՍԹԻՄԻՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է ԲԱԺԱՆՈՒՄ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻՑ
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը մոտ է համաշխարհային ֆուտբոլում նոր ռեկորդ սահմանելուն: Եթե Յոահիմ Լյովի սաները Եվրո 2012-ի 1/4 եզրափակիչում հաղթանակ տանեն Հունաստանի հավաքականի նկատմամբ, ապա կդառանան աշխահի այն եզակի հավաքականը, որը 15 պաշտոնական խաղերում անընդմեջ հաղթանակ է տարել: Այս պահին թիմը պաշտոնական խաղերում տարած անընդմեջ հաղթանակների թիվը հասնում է` 14-ի: 15-րդ խաղում հաղթելու դեպքում գերմանացիները կգերազանցեն Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների ցուցանիշը:

Հիշեցնենք, որ գերմանացիների հաղթարշավը սկսվել է  2010թ. աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումից՝ 3:2 հաշվով առավելության հասնելով Ուրուգվայի հավաքականի նկատմամբ: Այդ օրվանից ի վեր Յոախհիմ Լյովի թիմը պարտության համը դեռ չի ճաշակել: Վերջին պարտությունը գերմանացիները կրել են  2010 թ ԱԱ կիսազրափակիչում` Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականից:
Դիտումներ: 530 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0