Երեքշաբթի, 23.04.2024, 09:34
Գլխավոր » 2014 » Հուլիս » 9 » Բրազիլիա – Գերմանիա `1:7. խոսքերն ավելնորդ են. տեսանյութ
04:20
Բրազիլիա – Գերմանիա `1:7. խոսքերն ավելնորդ են. տեսանյութ

Բրազիլական Բելո Հորիզոնտե քաղաքում տեղի ունեցավ աշխարհի առաջնությունների պատմության ամենապատմական հանդիպումներից մեկը: 2014 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի հավաքականը հանդիպեց Գերմանիայի ընտրանու հետ:  Որքան էլ, որ տարօրինակ թվա` գերմանացիները 7:1 հաշվով խայտառակ պարտության մատնեցին բրազիլացիներին: Արդեն 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Թոմաս Մյուլլերը բացեց խաղի հաշիվը:  23-ից մինչև 29-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում  Յոհաիմ Լյովի սաները ևս 4 գոլ ուղարկեցին Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը և շոկային իրավիճակի մեջ դրեցին ամբողջ Բրազիլիային:  Սկզբում աչքի ընկավ Միրոսլավ Կլոզեն, ով  16 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն:  Հետո դուբլով աչքի ընկավ Տոնի Կրոսը, իսկ 5-րդ գոլը հեղինակեց Սամի Խեդիրան: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բրազիլացիները աչքի ընկնելու համար մի քանի հիանալի հնարավորություն ստեղծեցին, սակայն իրեն հիանալի դրսևորեց Մանուել Նոյերը և իր թիմին փրկեց վերահաս գոլերից:  Հետագայում փոխարինման դուրս եկած Անդրե Շյուռլեն 6-րդ և 7-րդ գնդակները  ուղարկեց հուսահատված բրազիլացիների դարպասը: Այդուհանդերձ բրազիլացիներին հաջողվեց հեղինակության գոլ խփել:  90-րդ րոպեին աչքի ընկավ Օսկարը: 
Այդպիսով Գերմանիան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Արգենտինա – Հոլանդիա զույգի հաղթողի հետ:

[b]Բրազիլիա – Գերմանիա`1:7[/b]
Գոլեր` Մյուլլեր 11', Կլոզե 23', Կրոս 24', 26', Խեդիրա 29', Շյուռլե 69', 79' – Օսկար 90'

Դիտումներ: 595 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0