Շաբաթ, 20.04.2024, 07:03
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 10 » ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ. ԿՐԿԻՆ ԵՎ ԿՐԿԻՆ...
12:58
ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ. ԿՐԿԻՆ ԵՎ ԿՐԿԻՆ...
Շուրջ երկու տարի է ինչ Բավարիան ներքին արենայում չի կարողանում հաղթել  իր ոխերիմ "թշնամի" հանդիսացող Դորտմունդի Բորուսիային: Երկու մրցաշրջան անընդմեջ Բավարիան մնում է առանց տիտղոսների: Բորուսիայի հետ վերջին 5 հանդիպումներում Բավարիան համարձակվում է կրել 5 անընդմեջ պարտություն: Ընդ որում Գերմանիայի գավաթի եզրափակիչում մյունխենցիները նսեմացուցիչ կերպով ջախջախվեցին`2:5 հաշվով: Բավարիայի երկրպագուների համար, որքան էլ, որ զարմանալի է և անընդունելի, բայց փաստ է, որ ներկայումս Գերմանիայի լավագույն ակումբը հենց Դորտմունդի Բորուսիան է: 
Ակնհայտ է, որ Բավարիայի մոտ Բորուսիայի նկատմամբ ձևավորվել է անհսականալի բարդույթ: Իր կազմով և ցուցադրած խաղով Յուպ Հայնկեսի թիմը ոչ մի կերպ չի զիջում Բորուսիային և նույնիսկ առաջին ցուցանիշով անհամեմատ գերազանցում է դորտմունդցիներին: Սակայն գերմանական երկու դրոշակակիր ակումբների մենամարտերում դա շատ քիչ բան է նշանակում:
Բորուսիայի հետ խաղերում Բավարիան հարձակվողական գործողություններում շատ ակադեմիական է, իսկ պաշտպանությունում ծայրահեղ անհաջող:

Ակնհայտ է, որ Բադշտուբեր-Բոատանեգ պաշտպանական զույգը իդեալական չէ, բայց չգիտես, ինչու հենց Բորուսիայի հետ խաղերում մյունխենցիների պաշտպանողական գիծը` հենակետային երկու կիսապաշտպանների հետ համատեղ տապալվում է:
Զարմանալի է , բայց փաստ, որ "Բավարիայի" համար հավանաբար ավելի հեշտ է խաղալ ցանկացած եվրոպական սուպերակումբի հետ, քան իրենց ներքին "թշնամու" հետ: Այդուհանդերձ չի կարելի չնշել Յուրգեն Կլոպի թիմի ուժեղ կողմերի մասին: Նախորդ մրցաշրջանում  դորտմունդիցները հատկապես հաջող գործեցին պաշտպանությունում: Կենտրոնում սառնասիրտ և հուսալի Հյումելսի կողքին հանդես է գալիս տաքարյուն և կրակոտ Նեվեն Սուբոտիչը, իսկ ձախ եզրում ղեկավարում է նախորդ մրցաշրջանի լավագույն ձախ եզրային պաշտպան Լուկաշ Պիշչեկը:
Կիսապաշտպանության կենտրոնում թիմի խաղը բալանսավորում են Գունդողան ու Կեհլը: Հարձակման գծում  հանդես են գալիս գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից երկուսը`թիմի նորեկ Մարկո Ռոյսը և Մարիո Գյոտցեն, իսկ ահա հարձակման կրակագծում չափազանց արդյունավետ է գործում թիմի գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին:
Նախորդ երկու մրցաշրջաններում Բավարիան պարզապես չկարողացավ հակախաղ առաջարկել Բորուսիային: Ամեն նոր մրցաշրջանից առաջ թիմում կատարվում են որոշակի փոփոխություններ, սակայն ապարդյուն` տիտղոսները կրկին բացակայում են:

Մասնավորապես նախորդ մրցաշրջանից առաջ մյունխենցիները իրենց կազմը ուժեղացրեցին աշխարհի լավագույն դարպասպահներից մեկի  օգնությամբ, իսկ "աքիլեսյան գարշապար" դարձած պաշտպանության կենտրոնը փորձեցին ցեմենտել Ժերոմ Բոատենգի միջոցով: Դրանից հետո ինչպես ցույց տվեցին Բորուսիայի հետ հանդիպումները` Բավարիայի այդ բոլոր ջանքերը ապարդյուն անցան:Երեք հանդիպում երեք պարտություն (0:1,0:1,2:5):
Եվ ահա նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Բավարիան ևս մեկ մրցավեճ կանցկացնի Դորտմունդի հետ, բայց այս անգամ Գերմանիայի սուպերգավաթի շրջանակում: 

Ապտակը ապտակի հետևից և այսպես շարունակ շուրջ երկու տարի: Արդեն բավականին շատ Բորուսիան ծաղրեց Բավարիային: Գերմանիայի ամենատիտղոսակիր և ամենահեղինակավոր ակումբի հեղինակությունը վտանգված է, իսկ սա արդեն լուրջ ահազանգ է մյունխենցիների համար:



Հեղինակ`Արտակ Վահանսարյան 


Մրցաշրջան 2010-2011 Մրցաշրջան 2011-2012
Դիտումներ: 685 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0