Երեքշաբթի, 23.04.2024, 10:54
Գլխավոր » 2012 » Մարտ » 14 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱՆ-ԲԱԶԵԼ 7:0. ՄՅՈՒՆԽԵՆՑԻՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
11:13
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱՆ-ԲԱԶԵԼ 7:0. ՄՅՈՒՆԽԵՆՑԻՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Բավարիան սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց շվեյցարական Բազելի դարպասը և երկու խաղերի արդյունքում մրցակցին պարտության մատնելով ընդհանուր` 7:1 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ:

Առաջին խաղում Բազելը սեփական հարկի տակ կարողացել էր նվազագույն հաշվով առավելության հասնել Բավարիայի նկատմամբ, սակայն պատասխան խաղում մյունխենյան գրանդը խաղադաշտ դուրս եկավ լիովին այլ տրամադրությամբ: Առաջին խաղում հավանաբար Բազելը չպետք է բարկացներ Բավարիային: Մյունխենցիները առաջին րոպեներից գործի անցան ու արդեն 11-րդ րոպեին Ռոբենի ջանքերով վերականգնեցին ընդհանուր դիմակայության հավասարակշռությունը: Խփած գնդակից հետո տանտերերը արագորեն կարող էին խփել նաև երկորդը, սակայն մի քանի դրվագներում անձնուրաց խաղով իր թիմին փրկեց հյուրերի դարպասպահ Սոմերը: Մինչ խաղակեսի ավարատը Բազելը ամեն կերպ կարողացավ գնդակ բաց չթողել, բայց Բավարիան այդուհանդերձ հասավ իր ուզածին: Նախ 42-րդ րոպեին Մյուլերը հաշիվը կրկնապատկեց, իսկ 45-րդ րոպեին ստանդարտ խաղարկման արդյունքում տանտերերի հաջողությունը եռապատկեց Մարիո Գոմեսը:

Գերմանական ակումբը դիմակայության ելքը կարողացավ վճռել հենց առաջին խաղակեսում: Ակնհայտ երևաց, որ Բազելը ինչպես հարկն է չէր կարողացել տրամադրվել վերոնշյալ խաղին: Հավանաբար ֆոգելի սաները իրենց վերջին փայլուն հաջողություններից հետո դեռևս գտնվում էին "7-րդ երկնքում": Սակայն երկրորդ խաղակեսում Բավարիան կանգ չառավ և շվեյացրացիներին "իջեցրեց" այնտեղից, ու  այն էլ ինչպես "իջեցրեց":

Տանտերեը մեկը մյուսի հետևից շարունակում էին գնդակներ ուղարկել խեղճացած շվեյացարացիների դարպասը: "Սուպեր" Մարիոն առաջին խաղակեսում խփած գնդակին գումարեց ևս երեք և դարձավ "պոկերի" հեղինակ: Գերմանացի ռմբարկուին միայն մեկ գնդակ չբավականեցրեց կրկնելու նախորդ շաբաթ Բարսելոնա - Բայեր(7:1) խաղում Լիոնել Մեսսի ռեկորդը:  Չնայած, որ խաղավերջում Ռոբենը այդ հարցում կարող էր օգնել Գոմեսին, սակայն հոլանդացին որոշեց փոխանցում չկատարել խաղընկերոջ և ինքը աչքի ընկավ: Գոմեսին չհաջողվեց, բայց Բավարիային հաջողվեց գերազանցել Բարսելոնայի ռեկորդը: Ի տարբերություն կատալոնյան ակումբի`մյունխենցիները մրցակցին հաղթեցին չոր հաշվով:

Հարկ է նշել, որ Ռիբերին և Ռոբենը ընդհանուր դարձան 5 գոլային փոխանցման հեղինակ` 3-ը Ռիբերին և 2-ը Ռոբենը: Այդ ամենին գումարած հոլանդացին նաև երկու գնդակ գրանցեց իր հաշվին:

Բունդեսլիգայի շրջանակում շաբաթ օր կայացած խաղում Հայնկեսի սաները Հաֆենհայմի նկատմամաբ 7:1 հաշվով առավելության հասնելուց հետո 7 գնդակ ուղարկեցին նաև Բազելի դարպասը: Ընդհանուր հաշվով Բավարիան վերջին երկու խաղում մրցակիցների դարպասը կարողացավ խոցել 14 անգամ: Ավելի քան համոզիչ հաղթանակներից հետո մյունխենյան ակումբը կարելի է ասել, որ լիովին հաղթահարեց խաղային և հոգեբանական ճգնաժամը և լիիրավ համարվում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:  Չմոռանանք, որ եզրափակիչը կայանալու է հենց Մյունխենի "Ալյանս Արենայում": Իսկ Բավարիայի գլխավոր նպատակը մնում է այնտեղ հասնելը և  հեղինակավոր մրցաշարում վերջիվերջո  հաղթանակ տանելը:

13 մարտի."Ալիանց Արենա" մարզադաշտ. Մյունխեն

"ԲԱՎԱՐԻԱ" - "ԲԱԶԵԼ" - 7:0 (3:0)

Գոլեր`: Ռոբեն 10, 80, Մյուլլեր 41, Գոմես 43, 51, 60, 65

"Բավարիա": Նոյեր, Բադշտուբեր, Բոատենգ, Լահմ, Ալաբա, Ռիբերի (Պրանյիչ 78), Կրոս, Լուիս Գուստավո, Ռոբեն (Տիմոշչուկ 81), Մյուլլեր (Շվայնշտայգեր 69), Գոմես

"Բազել": Զոմմեր, Ջու-հու, Դրագովիչ, Աբրահամ, Շտայնհոֆեր (Դեգեն 68), Ֆ.Ֆրայ (Շտոկեր 61), Չակա, Կաբրալ, Շակիրի (Զուա 79), Ա.Ֆրայ, Շտրելլեր

Զգուշացումներ` Կաբրալ 72, Բոատենգ 79

Առաջին հանդիպում - 0:1



Արտակ Վահանսարյան

 



Դիտումներ: 601 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 10
0  
9 margar   (14.03.2012 12:19) [Նյութ]
Sa arden Bavariana shat urax em senc xaxi hamar,bayc hamenayndeps Roben@ xoz xaxacoxa

+1  
10 Oliver   (14.03.2012 12:55) [Նյութ]
Որ Գոմեսին շանս չտվեց, որ 5-րդ գնդակը խփի smile

0  
7 Effenberg   (14.03.2012 12:10) [Նյութ]
kartzum em nerkayums der patrast chenq barcai dem

0  
8 Yorlo   (14.03.2012 12:11) [Նյութ]
Inchi patrast chenq? amen inch normala timi het. Roben u Riberin karoxacel en iranch xaxy vergtnel' Du asa aranch vnasvacqneri yntanan:

0  
6 Effenberg   (14.03.2012 12:09) [Նյութ]
Amen depqwum es chei uzena vor Barcelonayi het nkner minchev ezrapakich hasnely

+2  
5 Yorlo   (14.03.2012 12:05) [Նյութ]
Hamozvats em vor nerkayis bavarian nman lav marzavicakov kkaroxana haxtel te Barcuknerin ev te Realin

0  
4 Effenberg   (14.03.2012 12:02) [Նյութ]
Ete snec xaxan kartzum em karan partutyan matnen cankasatsin:

+1  
3 Oliver   (14.03.2012 12:00) [Նյութ]
Մյուլլերն ու Կրոսն էլ շատ լավ գործեցին և ընդհանրապես թիմը լավ խաղաց:

+3  
2 Oliver   (14.03.2012 11:59) [Նյութ]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ:
Խորհուրդ եմ տալիս դիտել տեսանյութը: NTV-ի մեկնաբանները հետաքրքրիր կարծքիներ են հայտնում:

+1  
1 Coach   (14.03.2012 11:58) [Նյութ]
shat lav xaxacin,hatkapes Robben,Ribery zuyg@)de qnnadateq Robbenin!!!

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0