Երեքշաբթի, 23.04.2024, 14:14
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 17 » Չեմպիոնների լիգա. Ֆավորիտը Մյունխենի Բավարիան է
14:49
Չեմպիոնների լիգա. Ֆավորիտը Մյունխենի Բավարիան է
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. խաղարկության խմբային մրցաշարը: Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու են 18 երկրների 32 ակումբներ:

Առաջատար բուքմեյքերական ընկերությունները, նոր խաղարկության ֆավորիտ են համարում Մյունխենի «Բավարիային», որը Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: Գերմանիայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում հաջողության հասավ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ, իսկ նոր խաղարկությունում կփորձի տիտղոսը պահպանել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով այս մրցաշարում հաղթելու փորձ ունի («Բարսելոնան» Գվարդիոլայի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող):

Ֆավորիտների շարքում երկրորդը կատալոնական «Բարսելոնան» է, իսկ լավագույն եռյակն եզրափակում է Մադրիդի «Ռեալը»:

Դորտմունդի «Բորուսիան», որտեղ է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ընդամենը 9-րդ տեղում է, թեև նախորդ խաղարկությունում Կլոպի թիմը հասել էր մինչև եզրափակիչ:

Armsport.am



Դիտումներ: 416 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 4.7/3
Մեկնաբանություններ: 1
0  
1 Rusher   (17.09.2013 18:32) [Նյութ]
araaaaaaaaaaaj BAVARYAAAAAAAAA du poto haxteeeees

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0